Երկրագնդում ամենաթանկարժեք դեղամիջոցը՝1,2-5 մլն դոլար,մեջքի մկանային ատրոֆիայի բուժման համար…

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել նոր բժշկական դեղամիջոցին, որը նախատեսված է մեջքի մկանային ատրոֆիայի բուժման համար: Ըստ ամենայնի, այն կդառնա Երկրագնդում ամենաթանկարժեք դեղամիջոցը. արտադրողը պատրաստվում է այն վաճառել 1,2-5 մլն դոլարով:

Խոսքը դեղագործական հսկա Novartis-ի Zolgensma կոչվող դեղի մասին է: Սա պատմության մեջ հավանություն ստացած երկրորդ դեղն է մեջքի մկանային ատրոֆիայի բուժման համար՝ ծանրագույն հիվանդություն, որը հաշմանդամություն է առաջացնում

Սպինռազա կոչվող առաջին դեղամիջոցը նույնպես էժան չէ՝ մեկ դեղաչափն արժե 750 հազար դոլար: Մինչեւ Biogen ընկերության այս դեղի հայտնվելը մեջքի մկանային ատրոֆիան համարվում էր անբուժելի հիվանդություն:

Արժի նշել, որ այս դեղամիջոցի հայտնվելը առայժմ չի թեթեւացնի ո՛չ պացիենտների, ո՛չ նրանց ազգականների կյանքը: Ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ այլ երկրներում դեռեւս չկան իրական գործիքներ, որոնք դեղագործական հսկաներին կստիպեն իրենց դեղերի համար տիեզերական գներ չսահմանել:

Դրանից բացի, Biogen-ը եւ Novartis-ը հիմա մարքեթինգային պատերազմ են վարում, եւ այս դիմակայության արդյունքը նախադեպ կդառնա հազվադեպ հիվանդությունների դեմ դեղամիջոցներ թողարկելիս ապագայի գների սահմանման վրա:

Նշենք, որ դեղամիջոցի արժեքը կախված է շատ գործոններից: Կարեւոր դերակատարում ունի, օրինակ, թե որքան մեծ կլինի պահանջարկը: Եթե դեղը նախատեսված է, օրինակ, մրսածության բուժման համար, ապա նրա պոտենցիալ հաճախորդներ կարող են դառնալ միլիոնավոր մարդիկ, իսկ դա նշանակում է, որ գինը բարձր չի լինի:

Իսկ եթե դեղը ստեղծվել է որեւէ հազվադեպ հիվանդության բուժման համար, եւ հնարավոր սպառողների թիվը կազմում է հազարավոր մարդ, ապա դեղամիջոցի արժեքը չափազանց բարձր կլինի: Հատկապես եթե հաշվի առնենք, որ դեղագործական ընկերությունները հարյուրավոր միլիոն դոլար են ներդնում հետազոտությունների մեջ, իսկ նրանց մեծ թվով հեռանկարային դեղամիջոցներ այդպես էլ մինչեւ շուկա չեն հասնում՝ փորձարկումները չհաղթահարելով:

Հենց այս պատճառով ընկերությունները պետք է փոխհատուցեն իրենց ծախսերը շուկա դուրս եկած դեղերի բարձր գների միջոցով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика