5-րդ տեղ – Ցուլ: Ցուլ կանայք նենգ են նրանով, որ անկանխատեսելի են: Նրանք ամեն կերպ փորձում են լինել «լավ աղջիկներ», և դա նրանց մեծ մասամբ հաջողվում է:
Նրանք խելացի են և ուժեղ բնավորություն ունեն: Այդ պատճառով էլ շատերը որոշում են նստել նրանց շալակը, իսկ նրանք էլ համբերատար տանում են այդ «բեռը»: Սակայն մի օր շատ հանկարծակի որոշում եմ, որ բավական է, և ցած են նետում այն: Եթե Ցուլը դուրս եկավ հունից, ապա փրկվեք, ով կարող է:
Նրանց զոհը դարձածները դեռ երկար զարմանում են, թե ինչպես այդպես եղավ, չէ՞ որ ամեն բան կարգին էր:
4-րդ տեղ – Կարիճ: Տարածված կարծիքին հակառակ՝ Կարիճ կանայք ընդամենը 4-րդ տեղում են: Նրանք բավականին անկեղծ և բաց են իրենց նենգության մեջ:
Նենգությունը նրանց համար ապրելակերպ է: Խորամանկություններ, ինտրիգներ, մանիպուլյացիաներ. սա նենգություն չէ, այլ պարզապես լիցքաթափվելու միջոց:
Իսկ այ եթե լուրջ վատություն անեք Կարիճին, ապա խղճահարության հույս անգամ չունենաք. այս պարագայում նրանց նենգությունը հասնում է ահռելի մասշտաբների:
3-րդ տեղ – Խեցգետին: Ո՞վ կսպասեր նման բան զգայուն և զգացական Խեցգետիններից: Սակայն նրանք հիանալի մանիպուլյատորներ են: Ինչպե՞ս:
Հենց այդ «սրբի» կերպարի շնորհիվ: Ո՞վ կհամարձակվի նեղացնել այդքան փխրուն, զգայուն կերպարների, չէ՞ որ նրանք այդքան բարի են, հոգատար, նրբանկատ:
2-րդ տեղ – Կույս: Կույս կանայք հմուտ տիկնիկավարներ են: Նրանց ուղեղում կան բազում սցենարներ, որոնցով պետք է ապրեն մյուսները:
Նրանք վարպետորեն ձեզ աննկատ ուղղորդում են և հիանում արդյունքով: Նրանք, ովքեր բացահայտում են Կույսի խաղերը, որակվում են որպես անպիտան տիկնիկներ և դուրս հանվում խաղից:
Հիմնականում Կույսերն իրենց այսպես են պահում զվարճանքի, այլ ոչ շահադիտական նպատակներով:
1-ին տեղ – Ձկներ: Ձուկ կանայք հորոսկոպի ամենանենգ ներկայացուցիչներն են: Նրանց նենգությանը հասնող չկա: Ո՞րն է դրա պատճառը:
Այն, որ Ձուկ կանայք հավասարապես ջերմ և ժպտերես են թե՛ մտերիմների հետ և թե՛ նրանց հետ, ում ցանկանում են ջախջախել:
Բացի այդ՝ նա երբեք առիթ չի տա իրեն ինչ-որ նենգության մեջ կասկածելու: Նրանք մանիպուլյացիների շնորհիվ իրենց զոհին կարող են համոզել, որ բոլորը վատն են և նրան չարիք են ցանկանում, բոլորը՝ բացի հենց իրենցից՝ Ձկներից:
Եվ այսպիսով՝ զոհը պատրաստ է ինքնասպան լինելու, քանի որ իրեն ոչ ոք չի սիրում, ոչ ոք՝ բացի Ձկանից, սակայն դա այնքան քիչ է…