Զոքանչը տեսնելով ապագա փեսային՝ ինչ-որ բան կասկածեց. Փորփրելով հին լուսանկարները այնպիսի բան բացահայտեց, որ…

Հայդի Պարկերն ու Էդ Սվիթը սիրահար զույգ են:

Նրանք ծանոթացել են 2011-ին, երբ երկուսն էլ դեռ ուսանողներ էին:

Նրանց ծանոթությունը շատ պատահական էր, սակայն հենց այդ ժամանակվանից երիտասարդներն անբաժան են:

Առաջին հանդիպմանը հաջորդեց երկրորդը, հետո երրոդը…Իսկ 4 տարի անց սիրահարները հասկանում էին, որ առանց միմյանց ապրել չեն կարող:

Եվ  նրանք ամուսնանալու որոշում կայացրեցին:

Երբ միմյանց ընտանիքների հետ ծանոթանալու ժամանակը եկավ, երիտասարդների ընտանիքները զրույցի ժամանակ սկսեցին հին պատմություններ վերհիշել:

Ապագա զոքանչը մի պատմություն հիշեց. հանգստի ժամանակ, երբ Հայդին դեռ 6 տարեկան էր, նրան «սիրահարվել էր» մի տղա:

Երեխաներն անդադար միասին էին խաղում, իսկ հետո ավարտվեց արձակուրդը:

Կինը նույնիսկ հիշում էր այդ տղայի անունը՝ Էդ: Մի՞թե կարող էր նման համընկնում լինել: Հնարավոր է…

Հայդիի մայրիկն, այնուամենայնիվ, որոշեց հանել հին ֆոտոալբոմները և գտնել երեխաների լուսանկարը:

Բոլորը զարմացած էին…6 ամյա տղան, ով կանգնած էր իրենց դստեր կողքին, ներկայիս փեսացուն էր…

Պարզվում է, որ 20 տարի առաջ ընտանիքները հանգստացել են նույն վայրում:

Լինելով 6 տարեկան՝ Էդն ու Հայդին խոստացել են միմյանց՝ իրար հետ ամուսնանալ, երբ մեծանան:

Հետաքրքիր է, որ սիրահարներն ապրել են տարբեր քաղաքներում, բայց դա ճակատագրին չի խանգարել անել իր գործը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика