Էլեն Ֆեյնը ու Շերի Շնայդեը կիսվել են տղամարդուն խելքահան անելու կանոններով…

Մի փորձեք փոխել տղամարդուն ու նրան կյանք սովորեցնել: Դրանով զբաղվեք այն բանից հետո, երբ կամուսնանաք նրա հետ:

Տղամարդիկ սիրում են դժվարություններ և կորցնում են հետաքրքրությունը, երբ այդ հետաքրքրության աղբյուրը, հատկապես՝ կինը, իրենց չափազանց հեշտ է բաժին հասնում:

Տղամարդուն ստանալու գաղտնի եղանակ է նրա համար դժվար լուծելի խնդիր լինելը: Տղամարդու հետ շփվեք այնպես, ինչպես կշփվեիք, եթե նրա նկատմամբ իսկապես անտարբեր լինեիք:

 

Անհրաժեշտ է ստեղծել կախարդանքի ու գաղտնիության մթնոլորտ և տղամարդուն ստիպել կրքոտ կերպով ցանկանալ քեզ հետ հանդիպել, ինչը մեր ժամանակներում հազվադեպ հանդիպող երևույթ է:

Ինչպես ամուսնանալ երազանքի տղամարդու հետ

  • Եղեք տարբերվող, ով ուրիշներին նման չէ, և նույնպիսի տեսք էլ ունեցեք:
  • Առաջինը մի մոտեցեք տղամարդուն ու խոսակցություն մի սկսեք, մի զանգեք ու առաջինը մի գրեք տղամարդուն:
  • Sms-հաղորդագրության, սոցցանցերի ու ընդհանրապես որևէ այլ տարբերակով տղամարդուն ժամադրության մի հրավիրեք:
  • Սպասեք ամենաքիչը 4 ժամ, նախքան տղամարդու առաջին հաղորդագրությանը կպատասխանեք, և ամենաքիչը՝ կես ժամ, նախքան յուրաքանչյուր հաջորդ հաղորդագրությանը պատասխանելը:
  • Կխոսենք հետո, կամ ավելի ուշ կգրեմ: Միշտ և ամեն ինչ առաջինն ավարտեք և կորեք տղամարդու տեսադաշտից:
  • Sms կամ որևէ այլ հաղորդագրության մի պատասխանեք կեսգիշերից հետո:
  • Չորեքշաբթի օրվանից ուշ շաբաթ օրվա համար ժամադրության հրավեր մի ընդունեք: Ճիշտ աղջիկները հագեցած կյանք են վարում:

Իհարկե, դուք արդեն մինչև հինգշաբթի օրը հանգստյան օրերի համար պլաններ կազմել եք: Եթե նա ձեզ ժամադրության հրավիրի չափազանց ուշ, նկատողություն մի արեք նրան.

Պարզապես ասեք, որ ցավում եք, սակայն դուք արդեն զբաղված եք:

  • Հեռու մնացեք սոցցանցերի նրա պրոֆիլներից, ու հազվադեպ ինչ-որ բան գրեք նրա պատին:
  • Ձեզ դարձրեք անտեսանելի ակնթարթային հաղորդագրություններով փոխանակվելու համար:

Անգամ, եթե ձեր կյանքում ոչինչ տեղի չի ունենում, չարժե այդ մասին տեղեկացնել տղամարդուն՝ անմիջապես պատասխանելով նրա հաղորդագրություններին:

Ինչպես և կոմունիկացիայի ցանկացած այլ ձևի դեպքում, նա պետք է սպասի ձեզ հետ խոսելու հնարավորություն ստանալու համար:

Որպեսզի ձեզ համար հետաքրքիր լինի, նա պետք է լրջորեն աշխատի այդ ուղղությամբ: Մի զրկեք տղամարդւն այդ հնարավորությունից՝ անմիջապես պատասխանելով հաղորդագրություններին ու ժամերով օնլայն լինելով:

Հիշեք, դուք ունեք ձեր կյանքը՝ ուսում, աշխատանք, ընկերներ, հոբբի, մարզումներ և միգուցե նաև, ինչո՞ւ ոչ, ժամադրություններ, իսկ ձեզնով հետաքրքրված տղամարդու հետ պարզապես զրուցելու համար դուք 10 րոպե ժամանակ ունեք, և՝ ոչ ավելին:

Եթե նա շատ բան ունի ձեզ ասելու ու հարցնելու, նա դա կարող է անել ժամադրության ընթացքում:

  • Նրա հետ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ժամանակ մի անցկացրեք:
  • Տարածության վրա հարաբերությունների դեպքում թող նա ինքը ձեզ առաջարկի տեսակապով հաճախ շփվել ու տեսնել ձեզ:
  • Օնլայն-ծանոթությունների կայքերում առաջինը մի գրեք տղամարդուն, անտեսեք նրա սմայլիկներն ու այլ նշանները:
  • Մի վճարեք ընթրիքի համար ու ընդհանրապես ոչ մի այլ տարբերակով նրա սերը մի գնեք:
  • Մի քայքայեք ինքներդ ձեզ՝ հանդիպելով ամուսնացած տղամարդկանց հետ: Եթե նա ուզում է ձեզ տեսնել, ասեք նրան, որ ձեզ զանգի այն ժամանակ, երբ ազատ կլինի:

Իսկ դրանից հետո ոչ մի տեսակի կապ մի պահեք նրա հետ, մոռացեք նրան, ասեք՝ հաջորդը, ու կենտրոնացեք այն տղամարդկանց փնտրտուքի վրա, ովքեր իսկապես ազատ են:

  • Մի հանդիպեք այն տղամարդու հետ, ով մեկ անգամից ավելի է չեղարկում ձեզ հետ հանդիպումները:
  • Տղամարդուն մի ուղարկեք այնպիսի բան, ինչը նրա մոտ թողնելը ձեր բաժանման դեպքում ձեզ տհաճ կլինի:
  • Մի համաձայնեք մեկ գիշերվա սեքսի ու անիմաստ կապերի:
  • Մի շտապեք քնել տղամարդու հետ: Ճիշտ աղջիկը տղամարդուն ստիպում է սպասել, որպեսզի օգնի վերջինիս իրեն, իր հոգուն, իր էությանը, այլ ոչ միայն՝ մարմնին տիրանալ:

Որքան շատ եք դուք հետաձգում ինտիմ մերձեցումը, այնքան երկար նա կարող է ընկնել ձեր հետևից, ռոմանտիկ հանդիպումներ պլանավորել ու երազել ձեր մասին:

Տղամարդիկ սիրում են բարդություններ և չեն գնահատում ոչինչ, որ իրենց հեշտ է տրվում: Դա հատկապես վերաբերում է սեքսին:

  • Առանց պարտավորությունների մի հանդիպեք տղամարդու հետ: Եթե ձեր հարաբերությունները մեկ տարուց ավելի են արդեն, ու դրանք ճիշտ հարաբերություններ են, այսինքն՝ դուք տղամարդուն թույլ եք տվել ընկնել ձեր հետևից, նրա հետ շաբաթը 2-3 անգամից ավելի չեք հանդիպել, հրաժարվել եք նրա հետ արձակուրդ մեկնել, չեք տեղափոխվել նրա տուն ապրելու, ապա դրանով դուք օգնել եք նրան սիրահարվել ձեզ ու ցանկանալ ամուսնանալ ձեզ հետ:

Տղամարդը ձեզ ավելի ու ավելի շատ է ուզում տեսնել:

Սակայն, եթե հարաբերությունները սկսելուց մեկ տարի անց տղամարդն ամուսնության առաջարկ չի արել, պետք է նրան ասել, որ դուք հին դաստիարակություն եք ստացել ու չեք պատրաստվում նրա հետ հավերժ հանդիպել:

Եթե նա սկսի արդարանալ, առաջարկեք հարաբերություններին դադար տալ:

Խնդրեք նրան միայնության մեջ մտածել ու զանգել, երբ նա պատրաստ կլինի պարտավորություններ ստանձնել:

  • Դադարեք հանդիպել տղամարդու հետ, եթե նա ձեզ ռոմանտիկ նվեր չի նվիրել ձեր ծննդյան օրը, կամ կանանց տոնին, կամ էլ սիրո տոնին, կամ էլ, եթե ընդհանրապես մոռացել է այդ օրերի մասին ու անգամ չի էլ շնորհավորել:
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика