Ընկույզի օգտակար հատկությունները. Ես երբեք չէի պատկերացնի, որ այն կարող է այսքան օգտակար լինել…

Բազմիցս խոսվել է ընկույզի սննդային և էներգետիկ արժեքի մասին: Բոլորիս հայտնի է նրա օգտակար հատկանիշները: Սակայն այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել դրա կիրառումը բուժական նպատակներով:Բժշկական նպատակներով օգտագործվում են ոչ միայն ընկուզենու պտուղը՝ ընկույզը, այլև դրա տերևները:

Ընկույզի միջուկը պարունակում է մինչև 75 % յուղեր, 20% սպիտակուցներ, միկրոէլեմենտներ(երկաթ, կոբալտ), մի շարք վիտամիններ(C, A, B, P, E):

Չհասունացած պտղի մեջ վիտամին C-ի քանակը ավելի է, քան կիտրոնի և 8 անգամ ավելի, քան սև հաղարջի մեջ: Մեկ պտղի C վիտամինի քանակը կարող է բավարարել մարդու 2 օրվա տվյալ վիտամինի պահանջը:

Պարզվել է, որ հասունացած ընկույզի միջուկը հեշտությամբ յուրացվում է մարդու օրգանիզմի կողմից, 20-25 հատը կարող է բավարարել նրա մեկ օրվա ճարպի պահանջը:

Ընկույզը հիանալի դիետիկ սնունդ է հիվանդ մարդկանց և երեխաների համար: Այն տրվում է հիպո և ավիտամինոզի, ինչպես նաև երկաթի ու կոբալտի աղերի պակաս ունեցող հիվանդներին:

Ընկույզը հիանալի կանխարգելիչ(պրոֆիլակտիկ) և բուժող միջոց է աթերոսկլերոզով տառապող հիվանդների համար:

Ժողովրդական բժշկության մեջ ընկույզի կանաչ պտղից ստացված սպիրտային թուրմը (5-10 հատ պնդուկի մեծության ընկույզները 0,5 լիտր 70 աստիճանի սպիրտի մեջ 10-15 օր թողնելուց հետո) օգտագործվում են աթերոսկլերոզի դեմ:

Ժողովրդական բժշկության մեջ ընկույզի կանաչ պտուղները (ձիթապտղի մեծության) օգտագործվում են նաև թութքի բուժման նպատակով:

Այս դեպքում խորհուրդ է տրվում մեկ շաբաթ ամեն օր օգտագործել 4-7 հատ ընկույզ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика