Ընտրեք Ձեր կյանքի տղամարդուն այս սկզբունքներին հետևելով…

Շատերն են երջանկության որոնումների ճանապարհին հիասթափություն ապրել:

Նրանք հոգնել են ժամանակը տղամարդկանց վրա զուր վատնելուց և սովորել են մենակության մեջ երջանիկ լինելու գաղտնիքը:

Նման կայացած կանայք չեն կարող իրենց կյանք թողնել ում պատահի. նրանք գիտեն, թե ինչպես պետք է ընտրել կյաքի ընկերոջ, որպեսզի նորից չհիասթափվեն:

Արժանի տղամարդուն պետք է ընտրել հետևայալ սկզբունքներով.

1.Խուսափեք ցածր ինքնագնահատականով տղամարդկանցից

Եթե նա չի կարողանում սիրել ու գնահատել իրեն, ապա ձեզ ևս չի կարողանա գնահատել ու սիրել:

Գտեք այնպիսի տղամարդու, որը բարձր ինքնագնահատական ունի:

2.Համոզվեք, որ ընտանիքի և հարաբերությունների մասին ձեր տեսակետները համընկնում են

Համոզվեք, որ նա պատասխանատվության զգացում ունի հարազատների, ընկերների հանդեպ:

Փորձեք հասկանալ, թե ինչպես է տնօրինում գումարը և ունի կյանքում կարևոր պարտականություններ:

3.Մի հանդուրժեք նրա վատ վերաբերմունքը

Եթե տղամարդը ագրեսիվ է, խուսափում է ձեզանից, ապա խոսեք նրա հետ այդ մասին, իսկ եթե նա չի փոխվում, պարզապես առաջ քայլեք:

4.Ուշադրություն դարձրեք ոչ թե խոսքերին, այլ քայլերին

Եթե նա խոստումները տալիս է միայն տալու համար, ապա նման տղամարդուց պետք է հեռու մնալ:

4.Համոզվեք, որ նա ձեզ ներգրավում է իր կյաքի բոլոր ասպեկտների մեջ

Եթե նա ուրախ է ձեզ տեսնել տանը, աշխատանքի վայրում, ընկերների միջավայրում,

չի խուսափում ձեզ հարազատների հետ ծանոթացնելուց, ապա վստահ եղեք, որ դուք նրա համար կարևոր եք:

5.Պաշտպանեք ձեր շահերը

Եթե կան հարցեր, որոնք ձեզ անհանգստացնում են, ապա խոսեք նրա հետ այդ մասին:

Եթե տղամարդը հաշվի չի նստում ձեր զգացմունքները և չի փոխում իր պահվածքը, ապա ընտրեք նրան` ում հետ կկարողանաք լիարժեք ձգալ ձեզ:

6.Համոզվեք, որ նրա ներկայությունից չեք լարվում

Դուք չպետք է լարվեք նրա հետ հանդիպման գնալու ժամանակ:

Նրա կողքին պետք է ձեզ հանգիստ և հարմարավետ զգաք, իսկ եթե բացասական զգացողությունները ավելի շատ են, ապա դուք սխալ մարդու կողքին եք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика