Ըստ Թահիրա Մամեդովայի՝ աղավնին չի սատկել, իսկ չթռավ, որովհետև հոգնած էր

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Ադրբեջանա-իրաքյան մշակութային կապերի ընկերության նախագահ Թահիրա Մամեդովան, ով հայտնի է աղավնուն խեղդելու իր հերոսական քայլով, այսօր մեկնաբանել է այդ դեպքը։ Նա ասել է.«Ես սեղմեցի աղավնուն ամբողջ ուժով, որպեսզի այն չթռչի: Ըստ երևույթին, երբ ես սեղմում էի թևը, նա ցավ էր զգում և գլուխը մի կողմից այն կողմ թափահարում։ Երբ ես աղավնուն բաց թողեցի, նա ուզում էր թռչել, բայց ես տեսա, որ նա պարզապես հոգնած էր և ընկավ գետնին: Ակցիայի մասնակիցները աղավնուն տարել են շտաբ։ Թռչունը կենդանի է, նրան ջուր տվեցին: Թռչունը միայն կոտրված թև ունի: Ես շատ ուրախ եմ դրա համար»։

Այսինքն՝ նա փորձում է ժխտել աղավնուն սպանելու լուրը։ Նաև անհասկանալի է, թե այդ կինն առհասարակ ինչ կապ ունի բնապահպանության հետ։
Այդ ֆոնին ադրբեջանական սոցցանցային տիրույթում հեգնում են, որ շուտով աղավնին ինքը հանդես կգա ելույթով՝ շնորհակալություն հայտնելով Ալիևին և այլոց իրեն ցուցաբերած հոգատարության համար։
Ըստ իս, այդ աղավնին Ադրբեջանի՝ մեզ առաջարկած «խաղաղության» խորհրդանիշն է, այնքան շատ են մեզ հետ ուզում «խաղաղություն» հաստատել, որ դա հավասարազոր է խեղդելուն ու սպանելուն…»:

Ըստ Թահիրա Մամեդովայի՝ աղավնին չի սատկել, իսկ չթռավ, որովհետև հոգնած էր

Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика