Իմ դեղատունը շուրջօրյա է, գիշերները հիմնականում ես եմ աշխատում. մի օր ինձ մոտ ամուսնական զույգ եկավ, կինը՝ հղիության վերջին շրջանում…

Մի օր իմ դեղատուն ուշ ժամի եկավ երիտասարդ ամուսնական զույգ: Երկուսն էլ շատ հասարակ էին հագնված, բայց մաքուր և կոկիկ: Ակնհայտ էր, որ կինը պիտի շուտով ծննդաբերի:Նրանք ասացին, որ իրենց տամ ամենաէժան ցավազրկող հաբերը և հարցրեցին, արդյոք այն կարելի է ընդունել հղիներին:

-Այո, կարելի է, — ասացի ես,- իսկ ձեր ինչի՞ն է պետք:
-Ես ուժեղ հազում եմ, դրա պատճառով մեջքիս ցավն անտանելի է դառնում, և չեմ կարողանում քնել:
-Գիտեք, ինձ անհարմար եմ զգում, ուղղակի վերջերս եմ կորցրել աշխատանքս, մեր ընկերությունը փակվել է, և ավելի լավ դեղ մեզ չենք կարող թույլ տալ:
-Հասկանալի է,- պատասխանեցի ես,- գիտեք, պահեստում մի քանի բան կա, որ փաթեթավորումները վնասված են, և ես դրանք այլևս չեմ կարողանա վաճառել: Թույլ կտաք դրանք ձեզ նվիրել:

Ես նրանց 2 հատ հազի դեմ օշարակ տվեցի, 2 տուփ ցավազրկող, նաև մի մեծ տուփով մանկական տակդիր: Բնականաբար, ոչ մի բան էլ վնասված չէր, պարզապես ես չէի կարող նրանց ոչ մի կերպ չօգնել:Երբ տեսան, թե իրենց ինչ եմ տալիս, կինը սկսեց արտասվել, նրանք ինձ հարյուր անգամ շնորհակալություն հայտնեցին:

Ես հարցրեցի ամուսնուն, թե նա ինչ մասնագետ է, իսկ երբ իմացա, որ ծրագրավորող է, խոստացա օգնել, ասացի, որ հաջորդ օրը գա այստեղ: Առավոտյան զանգեցի համակարգչային ընկերության տնօրեն ընկերոջս և խնդրեցի մի հոգու տեղավորել աշխատանքի:Իսկ 10 օր անց իմ դեղատուն եկավ երիտասարդ կինը՝ իր նորածին դստեր հետ և շատ տնական կարկանդակներ բերեց:

Դա իմ կյանքում լավագույն աշխատանքային օրն էր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика