Ինչն է ստիպում տղամարդուն սիրահարվել…

1. Կանացիություն

Տղամարդկանց մեծ մասը սիրում է կանացիությունը: Կանանց, որոնք գեղեցիկ են, քանի որ ցույց են տալիս, որ դասական իմաստով կին են:

Նման կանանց դուր է գալիս կին լինել: Այն, ինչ իսկապես կանացի է, միշտ գրավում եւ գայթակղում է տղամարդկանց:

2. Գեղեցկություն

Սա չի նշանակում ֆիզիկական գեղեցկություն, առավել եւս, որ այն հավերժ չէ: Դա ձեր զգացմունքների, շարժուձեւի, ժեստերի եւ բնավորության գեղեցկությունն է, որը տղամարդուն ստիպում է սիրահարվել:

Տղամարդիկ հետեւում են, թե կինն ինչպես է վերաբերվում իրեն, այլ մարդկանց, երեխաներին ու կենդանիներին: Տղամարդը նկատում է կնոջ բարությունը, ինտելեկտը, ուրիշների հանդեպ ուշադրությունը: Դա գեղեցկության տեսակ է, որը տղամարդուն ստիպում է սիրահարվել:

3. Պարզություն

Տղամարդիկ չեն սիրահարվում բարդ եւ մեծ պահանջներով կանանց: Բարդ կանայք երբեք չեն ասում՝ ինչ են ուզում: Նրանք կարծում են, որ տղամարդն ինքնուրույն պետք է հասկանա: Մեծ պահանջներ ունեցող կանանց ոչինչ դուր չի գալիս:

Նրանց չափազանց շատ բան է պետք: Այն, ինչ պետք է տղամարդուն, պարզ կինն է՝ առանց շքեղ սանրվածքի, չափազանց շատ դիմահարդարման, անհասկանալի եւ մեծ պահանջների:

4. Սեփական ուժերի հանդեպ վստահություն

Կինը կարող է միաժամանակ ե՛ւ կանացի, ե՛ւ ուժեղ, իր ուժերին վստահ լինել:

Պարտադիր չէ, որ նա կատարյալ արտաքին կամ կազմվածք ունենա, քանի որ գրավում է նրա պահվածքն ու ինքնավստահությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика