Ինչո՞ւ դու սա ինձ երբեք չես ասել. Հուզիչ պատմություն խոսքի բուժիչ ուժի մասին…

Նա ուժեղ տղամարդ էր, բարձր ձայնով եւ կոպիտ կերպարով: Իսկ նա՝ քնքուշ և նրբանկատ կին էր: Նրանք ամուսնացել են:

Ամուսինը հոգ էր տանում, որ ընտանիքը ոչ մի բանի կարիք չունենա, իսկ կինը զբաղվում էր տան կենցաղով և երեխաների խնամքով: Երբ երեխաները մեծացան, նրանք իրենց ընտանիքները կազմեցին ու հեռացան տնից:

Երբ երեխաներն արդեն վաղուց տանը չէին, կինն իր սովորական ժպիտը կորցրեց, դարձավ ավելի փխրուն ու գունատ: Նա այլեւս չէր ուզում ուտել, եւ որոշ ժամանակ անց ուղղակի դադարեց վեր կենալ անկողնուց:Անհանգստացած ամուսինը նրան տարավ հիվանդանոց: Հիվանդի մոտ հավաքվել էին լավագույն բժիշկներն ու մասնագետները, որոնցից ոչ մեկը չկարողացավ ճշգրիտ ախտորոշել: Նրանք ուղղակի գլուխներն էին օրորում: Բժիշկներից մեկը մի կողմ քաշեց ամուսնուն եւ ասաց.

«Ես կարծում եմ, որ Ձեր կինը պարզապես այլեւս չի ցանկանում ապրել …»:Ամուսինը լուռ նստած էր կնոջ մահճակալի կողքին, նրա ձեռքը բռնած: Կնոջ փոքրիկ ձեռքն ամբողջությամբ կորել էր ամուսնու հզոր ձեռքում:

Նա ասաց.
— Դու չես մահանա:
— Ինչո՞ւ, -հարցրեց կինը հոգոց հանելով:
— Որովհետեւ դու ինձ պետք ես…
— Իսկ ինչու առաջ չէիր ասում դրա մասին…

Այդ պահից սկսած, կնոջ առողջությունը սկսեց արագ բարելավվել:

Այսօր նա արդեն իրեն լավ է զգում: Իսկ բժիշկները եւ ճանաչված մասնագետները այդպես էլ չեն հասկանում, թե ինչ հիվանդություն էր կնոջ մոտ և ինչ հրաշալի միջոց օգնեց նրան այդքան կարճ ժամանակում:Երբեք թողեք հետոյի, որ որեւէ մեկին ասեք, որ սիրում եք նրան:

Արեք դա այսօր: Մի մտածեք. «Մայրս, երեխաներս, կինս կամ ամուսինս դա շատ լավ գիտեն»: Սերը կյանք է: Կա մեռյալների աշխարհ և կա ապրողների աշխարհ: Սերն է դրանց տարբերությունը:

Սիրեք ու ասեք դրա մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика