Ինչու՞ է ժողովրդի մոտ ընդունված, որ հայելի ջարդելը վատ նշան է. Ահա պատճառը…

Տարբեր մշակույթային պատկանելիություն ունեցող մարդկանցից շատերը վստահ են, որ հայելի կոտրելը դժբախտության նշան է: Թե երբ և ինչից հետո է այդ նախապաշարմունքը մտել մեր իրականության մեջ, անհայտ է:Մենք միայն կարող ենք ենթադրել, որ այս ամենը կապ ունի 13-րդ դարի կեսերին Եվրոպայում հայելու և ապակու արդյունաբերության սկսման հետ:

Միջնադարում հայելիները այնքան թանկ էին, որ նույնիսկ հարուստները մեկ հայելուց ավել չէին կարող իրենց թույլ տալ գնել:Մարդիկ առաջին ապակե տարաները ընդունեցին որպես զարմանալի և անհասկանալի իրողություն: Մարդիկ, որոնք միայն խեցեղեն իրեր էին տեսել, ապակիների թեթևությունից, թափանցիկությունից ու փխրունությունից, ուղիղ իմաստով, կորցնում էին իրենց:

Իսկ հայելիների մեջ իրենց արտացոլանքը տեսնելիս մտածում էին, որ այդ միստիկ իրի մեջ թաքնված է իրենց հոգու արտացոլանքը: Կոտրել հայելին նշանակում էր, որ կոտրվում է նաև տիրոջ հոգին:Այս ամեենը անտիկ միֆոլոգիայից է ծագում: Երբ հին հույները ջրի մեջ տեսնում էին սեփական արտացոլանքը հավատում էին, որ տեսնում են իրենց հոգու արտացոլանքը:

Այս ամենի նախահիմքերը կարող եք գտնել նարցիզիզմի մեջ: Մեր օրերում դժվար մարդիկ նման բաների հավատան, սակայն հայելի կոտրելու մասին նախապաշարմունքները արդիական են մինչև այսօր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика