Ինչու են բարությանը պատասխանում չարությամբ. Իմաստուն առակ…

Հաճախ է պատահում, որ մեկի հանդեպ բացում ես սիրտդ, իսկ նա, ի պատասխան, շուռ է գալիս քեզ մեջքով: Մարդիկ չեն ուզում տեսնել մեր բարի արարքները, իսկ երբ ուզում ես մեկին անկեղծ օգնել, նրանք թքում են հոգուդ մեջ:

Ինչո՞ւ…

Մի անգամ ծեր իմաստունի դուռն է թակում մի երիտասարդ աղջիկ ու արցունքն աչքերին պատմում է.

— Չգիտեմ ինչպես ապրեմ, ամբողջ կյանքս մարդկանց վերաբերվել եմ այնպես, ինչպես կուզեյի, որ ինձ վերաբերվեն:

Անկեղծ եմ եղել, բացել եմ սիրտս բոլորի առաջ, փորձել եմ անշահախնդիր օգնել, ինչով կարողացել եմ: Ի պատասխան ստացել եմ միայն չարություն ու ծաղր: Ցավ եմ ապրում, հոգնել եմ, ի՞նչ անեմ…

Իմաստունը համբերատար լսեց ու հանգիստ ասաց.

— Հանիր շորերդ եւ մերկ քայլիր քաղաքի փողոցներով:

— Դուք կատակում եք, թե գժվել եք: Ես պատիվ ունեմ, ի՞նչ եք առաջարկում:

Իմաստունը վեր կացավ, բացեց դուռը եւ մի հայելի դրեց սեղանին:

— Դու ամաչում ես քայլել մերկ, բայց չես ամաչում մերկացնել ու բացել հոգիդայս դռան պես: Դու ներս ես թողնում ում պատահի:

Հոգին հայելի է, այդ պատճառով էլ մենք մյուսների մեջ տեսնում ենք ինքներս մեզ: Նրանց հոգիները լի են չարությամբ ու արատներով, դրա համար էլ քո մաքուր հոգում նրանք այլանդակ պատկեր են ոսնում:

Նրանք չունեն այնքան ուժ եւ տղամարդկություն, որպեսզի ընդունեն, որ դու ավելի լավն ես, քան իրենք եւ փոխվեն: Դա հատուկ է միայն իսկապես համարձակներին:

— Իսկ ի՞նչ անեմ, որ փոխեմ իրավիճակը, չէ՞ որ դա ինձնից չի կախված:

— Արի ինձ հետ…Նայիր իմ այգուն: Երկար տարիներ ես ջրում ու հոգ եմ տանում այս հիասքանչ ծաղիկների մասին: Ես տեսել եմ արդեն գեղեցիկ բացված ծաղիկները, բայց չեմ տեսել, թե ինչպես են դրանք բացվում: Դուստր իմ, սովորիր բնությունից:

Սիրտդ բաց արա միայն նրանց առջեւ, ովքեր արժանի են դրան: Հեռացիր նրանցից, ովքեր պոկում են քո թերթիկներն ու տրորում ոտքերի տակ: Այդ մոլախոտերը դեռ այնքան չեն աճել, որ տեսնեն քո գեղեցկությունը: Անտեսիր նրանց: Թույլ մի տուր քեզ շահագործել եւ դու կփոխես աշխարհը

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика