Եթե երեխան ախորժակ չունի և վատ է սնվում, ապա նրա մոտ կան առողջական խնդիրներ, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել:
Ձեզ ենք ներկայացնում 10 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել երեխայի ախորժակի անկումը:
- Ծկթում են ատամները
Սա վատ ախորժակի հիմնական պատճառներից է:
Ատամների ծկթման ընթացքում փոքրիկն իրեն լավ չի զգում, նրան տանջում են ցավն ու տենդը և արդյունքում նկատվում է ախորժակի վատացում ու փսխում:
- Ճիճուներ
Երեխաները խոցելի են տարատեսակ մակաբույծների համար, որոնք կարող են հանգեցնել փորլուծության, փսխումների և ախորժակի անկման: Նման դեպքերում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:
- Ջրի ավելցուկ
Երեխաների ստամոքսը փոքր է, ուստի կաթն ու այլ հեղուկները նրան բավական են:
Երեխային չափից շատ կերակրելը կամ հեղուկ տալը կարող է բացասաբար ազդել նրա ախորժակի վրա:
- Առողջական խնդիրներ
Մրսածության դեպքում երեխաների մոտ մյուս ախտանշանների հետ մեկտեղ (հազ, քթի փակվածություն, բարձր ջերմություն, տենդ) նկատվում է ևս մեկը՝ վատ ախորժակ:
- Գերջերմացում
Չափազանց տաք միջավայրը երեխային դարձնում է դյուրագրգիռ և հանգեցնում է բացասական հետևանքների, ինչպիսիք են՝ փսխումը, ստամոքսի խանգարումը և ցանը:
Փոքրիկը նաև կարող է հրաժարվել սննդից: Եթե երեխայի ախորժակը չի բարելավվում, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:
- Պինդ սննունդ
Երեխան սովոր է լինում հեղուկ սննդի և նրա համար շատ դժվար է լինում պինդ սննդի անցնելը:
Նա բավական երկար ժամանակ կարող է հրաժարվել սննդից, սակայն հետագայում կսկսի հարմարվել:
- Անեմիա (սակավարյունություն)
Սակավարյունությունը երեխաների ախորժակի կորստի ևս մի կարևոր պատճառ է:
Երեխաները, ում օրգանիզմում կա երկաթի պակաս, հաճախ լինում են թույլ, դյուրագրգիռ ու հոգնած, ինչը հանգեցնում է ախորժակի վատացման:
Այս դեպքում հարկավոր է փոքրիկի սննդակարգում ներառել երկաթով հարուստ սննդամթերք:
- Նշիկաբորբ (անգինա)
Վարակիչ հիվանդության ախտանշաններն են բարձր ջերմությունը, կարմրած կոկորդը, նշիկագեղձերի մեծացումն ու ցավը կուլ տալիս, ինչն էլ թույլ չի տալիս երեխային սնվել սովորական ռեժիմով:
Այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
- Աճի փոփխություն
Երեխաների մոտ հաճախ է լինում աճի արագության տատանումներ, ուստի փոփոխվում են նաև նրանց սովորություններն ու նախընտրությունները և նրանք ոչ միշտ են սննդի անհրաժեշտ քանակի կարիք զգում:
- Պատվաստումներ
Պատվաստումներից հետո երեխաների մոտ հաճախ նկատվում են մի շարք տհաճ ախտանշաններ, այդ թվում նաև տենդ, էպիդեմիկ պարօտիտ (խոզուկ), ցան, ախորժակի կորուստ և այլն: