- Խոյ
Խոյը միշտ պատրաստ է զայրանալ: Նա կարող է պայթել զայրույթից, եւ այդ ժամանակ նա կորիդայում հայտնված կատաղած ցուլ է հիշեցնում:
Բարեբախտաբար, Խոյն արագորեն հանդարտվում է, չնայած Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ընդունված է համառ համարել:
- Ցուլ
Ցուլը համբերատար է, այդ պատճառով երկար է զայրանում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են կուտակել վիրավորանքը, իսկ հետո հայտարարել այդ մասին, ընդ որում՝ այն ժամանակ, երբ վիրավորողն ամենեւին դա չի սպասում:
Այդ պատճառով հոգեբանները նրանց խորհուրդ են տալիս միանգամից արտահայտվել եւ լարվածությունն իրենց ներսում չպահել:
- Երկվորյակներ
Երկվորյակները զայրացած ժամանակ չեն մտածում արտահայտությունների հարցում, իսկ եթե նրանց նպատակաուղղված են զայրացրել, նաեւ վրեժի մեթոդների:
Բարեբախտաբար, Երկվորյակներն արագորեն տարվում են այլ բաներով. չէ՞ որ շուրջն այնքան դրական եւ հետաքրքիր բաներ կան, որոնք կարող են շեղել բացասական էմոցիաներից:
- Խեցգետին
Զայրանալով՝ Խեցգետինը կարող է վիրավորվել, տխրել կամ նույնիսկ որպես զոհ ներկայանալ:
Բայց հենց այդ վիճակում զայրացած Խեցգետինն առավել սարսափելի է, քանի որ շրջապատի մոտ մեղավորության զգացում առաջացնելով՝ կարող է ներողություն կորզել ե՛ւ իրեն վիրավորողից, ե՛ւ նրանից, ով ընդհանրապես կապ չունի իրավիճակի հետ:
- Առյուծ
Զայրացած Առյուծն անպայման կցանկանա լուծել խնդիրը: Նա կարող է թշնամուց վրեժ լուծելու սարսափելի ծրագիր կազմել:
Մեկ «բայց». գաղափարն Առյուծը կյանքի կկոչի շրջապատի միջոցով, իսկ դա նշանակում է, որ զայրացած Առյուծը բավական վտանգավոր է նաեւ մտերիմների համար:
- Կույս
Կույսը կարող է երկար ժամանակ վրեժ ծրագրել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հիշաչար են:
Կույսը կարող է բազմաթիվ բողոքներ գրել անբարեխիղճ սպասարկման համար եւ չհոգնել: Շատերը Կույսերին խորհուրդ են տալիս այդ ամբողջ էներգիան դրական հուն ուղղել:
- Կշեռք
Զայրացած Կշեռքները հակասական զգացմունքներ են ունենում. շարունակել զայրանա՞լ, թե՞ ներել ու բաց թողնել, ամեն ինչ հիշե՞լ, թե՞ կյանքից ջնջել բացասականի աղբյուրին:
Կշեռքները շատ երկար կարող են տատանվել, իսկ իրավիճակից ելքը կախված է այն հանգամանքից, թե ե՞րբ կհոգնեն մտածել եւ կվճռեն գործել:
- Կարիճ
Վրեժի կամ պատասխան հարվածի հարցում Կարիճները հավասարը չունեն:
Սակայն դեմ գնալով տիեզերքին, հարկավոր է հիշել բումերանգի օրենքի մասին, եւ ոչ միայն բացասականը վերադարձնել թշնամուն, այլ ուժերը պահել մտերիմների համար ինչ-որ լավ բան անելու նպատակով:
- Աղեղնավոր
Աղեղնավորներն անկանխատեսելի են զայրանում: Երբեմն կարող են թափ տալ ձեռքը եւ ասել՝ «Դե լավ, ո՞ւմ հետ չի պատահում», չնայած դուք հստակ հասկանում եք, որ մեղավոր եք, եւ ձգտում եք շտկել իրավիճակը:
Միաժամանակ Աղեղնավորը կարող է հիշել, որ ութ տարի առաջ հենց դուք եք խմել իր յոգուրտը, եւ դեռ երկար ժամանակ ձեզ հիշեցնել այդ մասին: Իհարկե, հազիվ թե այդ դեպքում Աղեղնավորը լրջորեն զայրանա:
- Այծեղջյուր
Այծեղջյուրները քիչ եւ հազվադեպ են զայրանում, պարզապես այն պատճառով, որ նրանց հունից հանելը դժվար է:
Բայց եթե ինչ-որ մեկին հաջողվում է խախտել նրանց հանդարտությունը, պատասխան չստանալը դժվար է, քանի որ Այծեղջյուրները, Կույսերի նման, լավ հիշողություն ունեն:
- Ջրհոս
Ջրհոսները սովորաբար բուռն են զայրանում՝ լինի ոտքը տրորած անցորդի վրա, թե՞ տիեզերական անարդարության համար:
Բայց Ջրհոսը հազվադեպ է պատասխան քայլերի դիմում: Նա նախընտրում է գործով ապացուցել, որ ինքն ավելի լավն է:
- Ձկներ
Ձկները, որպես կանոն, կարող են զայրանալ եւ վիրավորանք նորից ու նորից վերապրել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար ավելի դյուրին է բաց թողնել ե՛ւ իրավիճակը, ե՛ւ հնարավոր մեղավորին, ու շարունակել ապրել:
Բայց եթե դա չի օգնում, զայրույթից ազատվելուն կօգնեն հոգեբանի խորհուրդները: