Ինչպես կարելի է երեխային թողնել փողոցում ու հեռանալ…

Որպիսի երեխաները առողջ և խելացի մեծանան, նրանց անհրաժեշտ են ծնողներ: Հենց նրանք են ապահովում երեխաների անվտանգությունը, կացարան և սնունդ են տալիս:Եվ, անշուշտ, իրենց սերը: Ցավոք, վատ ծնողներից երեխաները ստանում են ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական վնաս, գրում է Enterate de algo-ն:

2 և 3 ամյա երեխաներին թողել են փողոցում, առանց վերնահագուստի, նրանց մոտ կա երկու մանկական շիշ և ձեռքերի վրա գրված են անունները:Երեխաները կեղտոտ և քաղցած էին, կրտսերի ճակատին կար կապտուկ: Աղջիկներից մեկի անունը Լուպիտա էր, մյուսինը՝ Մելիսսա, նրանք հայտնեցին, որ մայրիկը իրենց նստեցրել է դրսի նստարանին և ասել, որ իրեն սպասեն:

Երբ ժամանեցին ոստիկանները, փորձեցին գտնել երեխաների բարեկամներին՝ հարևաններին հարցուփորց անելով:Մայրիկը այդպես էլ չհայտնվեց:Երեխաներին զգեստափոխած և կերակրած հարևանները հայտնաբերեցին, որ նրանց փոքրիկ մարմինները պատված են կապտուկներով:

Արդյունքում երեխաներին տեղափոխեցին Արդարադատության Տուն, որտեղ նրանք մի քանի ժամ անցկացրեցին, մինչև մանկատուն գնալը:

Հավանաբար, նրանք այլևս չեն տեսնի իրենց մորը: Սակայն, գու՞ցե այդպես ավելի լավ է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика