Ինչ էր գրված աղջկա երկտողում. Շատ հետաքրքիր պատմություն…

-Մարգարիտա,բացի’ր աչքերդ,-շշնջաց մի կին ու նայեց պատուհանից դուրս:

Աղջիկը,որ անտարբեր քնած էր , միանգամից վեր թռավ տեղից և մի պահ զարմացավ ,և մի պահ ափսոսեց,և մի ակնթարթում մոռացավ կատարվածը: Կինը կարգի բերեց թափթփված սենյակը,հատակին նետված ճամպրուկները մի կողմ տարավ և նկատեց`իր աղջիկը էլ առաջվանը չէր և գուցե էլ չլիներ:

Մարգարիտան զննեց մորը,ուրախացավ,որ տանն է,իր հեքիաթային սենյակում,որտեղից սկսվեց երազների արքայությունը սիրո և աշխարհի մասին:

Նա խնդրեց մորը,որ գրկի իրեն ու համբուրի այնքան,մինչև իր ներսում ապրող փոքրիկ աղջիկը արթնանա նորից: Մայրը ներողամիտ հայացքն ուղղեց աղջկան,գրկեց առանց շշուկի,առանց մեղադրական խոսքերի,բայց առանց արցունքների չկարողացավ նայել դստեր աչքերին:

-Ես հեռացա,մա’մ:Ես երազել եմ մեծ սիրո մասին և հանուն սիրո սիրուհի եմ եղել:Ապրել եմ այն երջանկությունը,որը հասցնում է տիեզերք և չի իջնում երկինք:Ես ունեցել եմ ամեն ինչ նրա կողքին և նրա աչքերով տեսել եմ ու ճանաչել աշխարհը, բայց եղել եմ մեկի տառապանքը:Եվ զգացել եմ ինչպես կարող ես խլել ուրիշի ժամանակը և փոխարենը չվերադարձնել նրան ոչինչ:

Երբ հավաքեցի իրերս նա դեռ տանը չէր,իսկ երբ դուրս եկա տանից մի երկտող թողեցի բաջկոնի գրպանում:Թո’ղ փնտրի ինձ,ի վերջո կհոգնի և ետ կդառնա իր ընտանիք:Չե’մ կարող այլևս մեկի տառապանքը լինել,բայց առանց նրա իմ կյանքն էլ տառապանք է: Մարգարիտան ճնշվեց իր իսկ խոսքերից,ճնշվեց մի տեսակ դատարկության համար և հասկացավ,որ մայրը հասկանում է իրեն:

Արևը դանդաղ սահեց ամպերի մեջ ու մայրամուտի կարմիր քողը նստեց երկնքի վրա:Մոլորված մի տղամարդ իր քայլերը շրջեց մոտակա սրճարան և գլուխը առնելով ափերի մեջ` քարացավ նույն տեղում:Հետո հիշեց երկտողի մասին,որ գտել էր երեկ գրպանի ներսում և նորից շատ զայրացավ ,և նորից կարոտեց,և նորից կարդաց.

Հարևան սեղաններից շատերի սուր հայացքը լարեց տղամարդու ուշադրությունը,բայց նա անտարբերությամբ շրջեց իր գլուխը և հեռացավ,իսկ երկտողը մնաց սեղանին `անտեսված,պատռված և թաց,այնքան թաց,որ դժվար էր կռահել այն թրջվել էր բարկության քրտինքից,թե՞ արցունքներից,որ ոչ ոք չէր տեսել:

Մայրամուտը վերջանում էր,մոլորված տղամարդը ձեռքը տարավ գրպանը,փնտրեց երկտողը,չգտավ և կրկնակի տխրեց:Ե’վ Մարգարիտան,և’ այն խոսքերը,որ հրաժեշի փոխարեն ծորացել էին թղթին,երևացին ամպերի միջից,և ‘ մայրամուտը այնքա՜ն կիսատված էր,և’ ամբողջ կյանքը կորած երկտող էր տղամարդու համար

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика