Ինչ էր գրվարծ երկտողում՞.Ինչու կինը զարմացվ…

Բրիտանուհի Սամանտա Վելշը և նրա երեքամյա որդին՝ Ռիլանը գնացքով գնում էին Բիրմինհեմից Պլիմոնտ: Մարդաշատ գնացքում 23-ամյա կինը խաղում էր որդու հետ և շփվում մարդկանց հետ, որ սպանի ժամանակը:

«Ռիլանը շատ է սիրում շփվել, հետաքրքրվում մարդկանցից՝ ինչպես են գործերը, ասում, որ գեղեցիկ սանրվածք ունեն… Նա սիրում է հաճոյախոսել», — բացատրում էր հպարտ մայրիկը:Գնացքով մեկնելիս կինը բացատրում էր որդուն՝ինչպես պետք է նա իրեն դրսևորի. հազալիս հարկավոր է բերանն ափերով փակել, միշտ ասել «խնդրեմ» և «շնորհակալություն», երբ ինչ-որ բան է գնում:Ինչ-որ մի պահի Ռիլանը մոր ձեռքերի մեջ քնեց:

Այդ ժամանակ տղամարդը, որը նստած էր նրանց կողքին, պատրաստվում էր դուրս գալ: Ճանապարհին՝ դռների մոտից, նա Սամանտային ցույց տվեց մի երկտող՝ ասելով «հավանաբար, դուք-ինչ-որ բան եք գցել»:

Կինը վստահ էր, որ ոչինչ չի գցել, նա հետաքրքրությամբ շրջվեց և գտավ 5 ֆունտանոց թղթադրամ և երկտողը, որտեղ գրված էր. «Խմեք իմ հաշվին:Դուք այս սերնդի արժանավոր ներկայացուցիչն եք՝ քաղաքակիրթ մայր, որն իր որդուն սովորեցնում է ճիշտ վարվեցողության կանոններ:

ՀԳ. Ես նույնպես ձեր տարիքի դուստր ունեմ: Հուսով եմ, որ մի օր նա էլ այնպիսի մայր կլինի, ինչպիսին դուք եք»:

Երիտասարդ մայրը որդուն միայնակ էր դաստիարակում և այս խոսքերը հուզեցին նրան. «Ես մշտապես անհանգստանում եմ, որ միգուցե ինչ-որ բան այն չեմ անում, -խոստովանել է կինը:

— Հնարավոր է, որ ես մի փոքր խիստ եմ կամ հակառակը՝ շատ բան եմ թույլ տալիս: Այն, որ ինչ-որ մեկը մտածում է, որ ես ամեն ինչ լավ եմ անում, դա մեծ նշանակություն ունի ինձ համար»:Սամանտան շատ էր ցանկանում շնորհակալություն հայտնել տղամարդուց:

Նա հրապարակեց այս պատմությունը Ֆեյսբուքում և խնդրեց մարդկանց օգնել իրեն, որ գտնեն անծանոթին:Եվ ահա, մեկ շաբաթից նրան հայտնի դարձավ, որ այդ օրը նույն գնացքով նա մեկնել է 50-ամյա Քեն Սանդերսի հետ, որը չորս երեխաների հայր է:

Նա պատմեց, թե ինչու է այդ երկտողը գրել կնոջը: Այդ օրը տղամարդը հոգնած վերադառնում էր աշխատանքից տուն: Երիտասարդ կինն ու նրա որդին կարողացան բարձրացնել իր տրամադրությունը. «Ես էլ որոշեցի, որ պետք է նրանց երեկոն դարձնեմ ավելի լավը»:

Չար խոսքերը մարդուն կարող են մահացու վիրավորանք հասցնել: Իսկ բարի խոսքերը կարող են հիմնովին փոխել մարդու կյանքը դեպի լավը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика