Իսկ դուք գիտե՞ք թե ինչ է նշանակում դեմքի խալը…

Աչքի աջ անկյունում. նման խալ ունեն խանդոտ, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող մարդիկ

1. Հոնքերի արանքում գտնվող խալ, այսպես կոչված Շիվայի աչք. այդպիսի խալ ունեցողն օժտված է շատ բարձր ինտուիցիայով, հրաշալի բանականությամբ եւ միստիկ գիտելիքների ծարավով:

2.Աչքի աջ անկյունում. նման խալ ունեն խանդոտ, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող մարդիկ:

3.Աջ այտին. սովորաբար բանաստեղծական էությամբ մարդիկ են, որոնք հակված են մտավոր մասնագիտություններ ձեռք բերել:

4. Աջ աչքի տակ. այդ տեղում խալ ունեցողներն աշխարհում ամենասիրառատ մարդիկ են:

Նրանց մեջ սերը երբեք չի մարում եւ նրանք մինչեւ վերջին օրը պատրաստ են իրենց երկրորդ կեսին սեր նվիրել:

5. Քթարմատի աջ կողմում` աչքի անկյունի մոտ. նման խալով մարդիկ, որպես կանոն, սիրում են կարճաժամկետ սիրավեպեր ունենալ եւ հաճախ փոփոխական անհատներ են:

6. Քթարմատի վրա. նման մարդիկ ճանապարհորդությունների հանդեպ հսկայական կրքով են օժտված, մեծ երեւակայողներ են եւ արվեստի սիրահարներ:

7 .Քթի ձախ կողմում, աչքի անկյունի մոտ. նման խալ ունեցողներն անընդհատ անհիմն խանդում են եւ իրենց էությամբ եսակենտրոն են:

6. Աչքի ձախ անկյունում. նման խալով մարդիկ չեն կարող հանգիստ ապրել, նրանց մշտապես նոր զգացողություններ են պետք արդեն կայացած ամուսնության մեջ:

9. Ձախ աչքի վրա` ձախ կողմից. տեղադրությունը հուշում է, որ մարդն ինչ-որ հոգեբանական ճնշվածություն է զգում, որը, ընդ որում, սեփական մեղքով է առաջացել:

10. Անմիջապես ձախ աչքի վերեւում. անորսալի զգայականություն, ապրումներով հարուստ ամուսնական կյանք ունեն:

11. Քթի ծայրին. շատ բարդ անձինք են: Սիրում են ամեն ինչ բարդացնել, հատկապես` սիրային հարաբերությունները, արգելված բանը չեն շրջանցի:

12. Դիմային ոսկրի կենտրոնում, որը ցցվում է աչքի տակ (աջ կողմից). նման մարդն ամբողջությամբ կրքին է տրվում, սիրում է խճճված կապեր:

13.Աջ այտին. նման խալ ունեցողները մշտապես վեճերի մեջ են հայտնվում, որոնց հետեւում են արագ հաշտությունները:

Նախապատվությունը տալիս են մարմնական սիրուն, քան պլատոնականին:

14. Աջ քթանցքի տակ. մեծ խելք ունեն, բայց միաժամանակ անսովոր ճակատագիր:

15. Վերին շուրթի կենտրոնի փոսում. նման խալ ունեցողները ճանապարհորդելու, անկախ լինելու սիրահարներ են եւ սիրում են հաճույք ստանալ:

16.Ձախ կողմում շուրթի վրա (որտեղ սովորաբար աղջիկները ծակում են շուրթը եւ օղ են անցկացնում). նման մարդիկ շատ առատաձեռն են, հավատարիմ եւ տենչում են մայր դառնալ:

17. Քթի ձախ կողմումը. մարդիկ գայթակղելու ապշեցուցիչ կարողություն ունեն, դեմ չեն սկանդալ սարքել կամ էլ ցնցող պահվածք դրսեւորել:

Բազմազանություն են սիրում: Բայց երբ ամուսնանում են, անմիջապես շատ լուրջ են դառնում:

18. Շուրթի վերեւի մասում`աջ կողմում (որտեղ աղջիկներն ամենից հաճախ ծակում են շուրթը եւ օղ են անցկացնում) երեւակայություն ունեցող ինքնատիպ մարդիկ են: Շատ զգայուն են:

19. Աջ կողմից. շուրթերի անկյունից մի քիչ ներքեւ. տենչում են միակը լինել եւ մեծ սեր ունենալ:

20. Խալի այդ տեղադրությունը սովորաբար հաճախակի դեպրեսիաներ եւ հոգեբանական ճնշվածություն է մատնանշում:

21. Դիմային ոսկրի կենտրոնում, որը ցցվում է աչքի տակ (ձախ կողմից). խճճված կապերի եւ սիրային հարաբերություններում փոփոխականության սիրահարներ են:

22. Ձախ կողմում շուրթից մի քիչ վեր. տվյալ խալն ունեցողները չափազանց սիրում են մանիպուլյացիայի ենթարկել ուրիշի գեղեցկությունը:

Դա հաճախակի դավաճանությունների է հանգեցնում:

23.Ձախ այտոսկրին. տվյալ խալն ունեցողներին կարելի է նախանձել, որովհետեւ նրանց գլխում մշտապես կարգ ու կանոն է եւ հովվերգություն:

Ամեն ինչ դրված է իր տեղում, ոչ մի քաոս չկա: Նման մարդիկ ի վիճակի են հավասարաչափ զարգանալ ինչպես հոգեւոր, այնպես էլ ֆիզիկական առումով:

24. Ստորին շուրթի տակ. փխրուն հոգեբանությամբ մարդիկ են:

25. Կզակին. որպես կանոն, ավանդական ընտանիք ունենալ ցանկացող մարդիկ են: Հավասարակշռված, հանգիստ կյանքի սիրահար: Պահպանողական են իրեն հայացքներում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика