Իսկ դուք գիտեք, որ ամենաշատ ամուսնալուծությունները լինում են հունվար ամսին. Ահա թե ինչու…

Համարվում է, որ ամենաշատը հունվար ամսին են բաժանվում ընտանեկան զույգերը: Այս համոզմունքը հերքել են ամերիկացի գիտնականները:Նրանք պարզել են, որ ամենաշատը մարտ և օգոստոս ամիսներին են գրանցվում ամուսնալուծությունները:

Նույնիսկ այս ժխտողականությանը՝ հունվարը մնում է ամուսնալուծությունների հայտ ներկայացնելու առումով ռեկորդակիր ամիս: Այսպես, ի՞նչն է պատճառը: Ինչու են հատկապես հունվարին ամուսնալուծվում:

Փաստաբանների կարծիքով շատ զույգեր ուղղակի չեն ցանկանում բաժանվել արձակուրդների ընթացքում: Ամուսինները, որոնք երեխաներ ունեն, չեն ցանկանում խզել հարաբերությունները երեխաների ներկայությամբ անմիջապես Նոր տարուց առաջ:

Նրանք մի վերջին անգամ հավաքվում են միասին՝ երեխաների հետ նշելու Ամանորը, այնուհետև կատարում վճռական քայլը:Հունվար ամսին մենք սովորաբար փակում են նախորդ տարվա հետ հաշիվները և ապագայի պլաններ կազմում:

Փաստաբան Ջեյմս Գրոսսը նշում է.«Տոնական օրերը չափազանց էմոցիոնալ ժամանակահատված են: Նոր տարվան մարդիկ զգում են իրենց կամ շատ երջանիկ կամ չափազանց տխուր և այդ օրերին գերիշխող տրամադրության հիման վրա էլ որոշում են կայացնում՝ արժի՞ միասին լինել, թե՞ ոչ»:

Ամուսնական զույգերին կարող է այնպես հիացնել նախատոնական տրամադրությունը, որ նրանք ցանկանան պահպանել ամուսնությունը: Սակայն Ամանորից հետո ամեն ինչ վերանում է և իրական խնդիրները գլուխ են բարձրացնում:

Սովորաբար վարդագույն ակնոցը հանում են անմիջապես տոների հետո:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика