Ներկայացնում ենք Միխայիլ Աբրամովիչի «Հրեական բիզնես․ 67 ոսկե կանոններ» գրքից առանձնացված 22 գլխավոր կանոնները, որոնց պետք է հավատարիմ մնա ցանկացած իրական ձեռնարկատեր:Ինչպե՞ս է հրեաներին հաջողվում հսկայական կարողություն կուտակել: Ո՞րն է նրանց հարստանալու գաղտնիքը:
Ինչո՞ւ է հենց հրեա ժողովրդին հաջողվում հեշտությամբ բիզնես կառավարել և ավելացնել հարստությունը:
Դեռևս հին գրքերում է խոսվել դրամի նկատմամբ հրեաների վերաբերմունքի մասին, հարյուրավոր տարիների ընթացքում այս մշակույթը չի փոխվել, հակառակը՝ մեծ մասշտաբներով ընդլայնվել է:Թո՛ղ ձեր գործընկերոջ գույքն այնքան թանկ լինի Ձեզ համար, որքան ձեր սեփականը: Անկախ ամեն ինչից՝ հրեա գործարարն ամենաարժանապատիվ բիզնես գործընկերն է:
1.Անտեղի ժամանակ մի՛ վատնեք: Ամեն վայրկյանը պարգև է և այն պետք է արդյունավետ օգտագործել:
2.Հեռու մնացե՛ք վատ հարևանից: Օրը լավ սկսելու համար բավական է վերելակի մեջ հանդիպել լավ հարևանին կամ շենքի փնթփնթան տատիկին:
3.Ոչինչ մի՛ ասեք, եթե ասելիք չունեք:
4.Աշխատեք մինչև մոմի վերջին լույսը: Եթե Ձեր մոմը (կյանքը, աշխատելու, ստեղծագործելու ցանկությունը) դեռ չի մարել, չպետք է կանգ առնել, պետք է շարունակել և առաջ գնալ:
5.Նեղ օրվա համար գումար ներդրեք: Այդ ներդրումը ձեր ապագայի համար է, որը կվերադառնա ամենաբարձր կապիտալով:
6.Միշտ ողջունեք մարդկանց:
7.Յուրաքանչյուր ոք արժանի է երախտագիտության:
8.Նրանք գիտեն, թե ինչ է հարստությունը: Հարուստ լինելը 5 միլիարդ դոլար ունենալը չէ, այլ ըստ հրեական հայտնի ասացվածքի. «Հարուստ է նա, ով ուրախ է իր ունեցածով»:
9.Ժամանակ գողացողը նույնպես գող է, ինչպես և գումար գողացողը: Գուցե ծայրահեղ է ասված, բայց ժամանակի տնօրինումը միլիարդներ տնօրինելուն է հավասար:
10.Աշխատողներին ժամանակին վարձատրեք:
11.Անհրաժեշտություն չկա ասելու այն ամենը, ինչ մտածում եք:
12.Երբեմն պետք է ավելի շատ տալ, քան պահանջվում է:
13.Գործատուն պետք է տեղյակ լինի, թե ինչպես է ապրում իր աշխատողը:
14.Եթե ինչ-որ մեկն ուզում է սպանել Ձեզ, ինքներդ սպանե՛ք նրան:
15.Կարողացեք ասել «ինձ անհրաժեշտ է» արտահայտությունը՝ հաղթահարելով հպարտությունը:
17.Թող Ձեր խոսքը երդման նման պարտավորեցնի Ձեզ:
18.Երբեք մարդկանց մի՛ վիրավորեք:
19.Պլանավորե՛ք Ձեր կյանքը:
20.Պարգևատրե՛ք ինքներդ Ձեզ՝ լավ աշխատելու համար:
21.Վստահե՛ք գործը նաև ուրիշներին:
22.Գտե՛ք հավասարակշռություն կյանքում: