Իսկ Ձեզ չի հետաքրքրել, թե ինչու են վիրաբույժները կապույտ և կանաչ համազգեստ կրում…

Պարզվում է՝ համազգեստի գույնի ընտրությունը բավականին կարևոր նրբություն է, որից մասամբ կախված է վիրահատության հաջողությունը:Ի սկզբանե բժիշկների համազգեստը սպիտակ է եղել, սակայն դա շարունակվել է մինչև 1914թ., երբ անվանի բժիշկներից մեկը հրաժարվել է ճերմակից՝ նախապատվությունը տալով սկզբում կանաչին, իսկ հետո՝ կապույտին:

Պատճառն այն է, որ ճերմակը կարող է ազդել վիրաբույժի տեսողության վրա: Նա կարող է մի քանի վայրկյանով «կուրանալ», եթե արյան ալ կարմիր գույնից հայացքը գցի մյուս բժիշկների սպիտակ խալաթների վրա:Հետաքրքրական է, որ սովորական մարդիկ նույն բանն են զգում, երբ արևոտ օրով տնից դուրս են գալիս ու առաջին հայացքը գցում ձյան վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ կապույտը և կանաչը գունային սպեկտրում հակադարձ են կարմիրին, մինչդեռ վիրահատության ժամանակ բժիշկը ստիպված է տևական ժամանակ նայել կարմիր արյանը:

Այսպիսով՝ կանաչն ու կապույտը ոչ միայն օգնում են բժշկին չկորցնել հայացքի սրությունը, այլև թույլ են տալիս ավելի լավ ընկալել կարմիրի երանգները:

Հետևաբար՝ օգնում են վիրաբույժին ավելի քիչ սխալներ թույլ տալ վիրահատության ժամանակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика