Նրանք միշտ անտրամադիր տեսք ունեն Շատ կանայք փորձում են նմանակել գլամուրային ամսագրերի հերոսուհիների ու միշտ սառը, հպարտ և գոռոզ կեցվածք են ընդունում:
Որքան էլ դուք գեղեցիկ լինեք, այդ կերպարով ոչ ոքի չեք գրավի:
Տղամարդիկ հակված են սիրահարվելու ավելի բաց, ժպտերես կանանց:
_Նրանք շատ են կարևորում ամուսնությունը Երբ կինը շատ է ուզում ամուսնանալ, նա անգամ կարող է վախեցնել այն մեկին, ով իրոք ուզում է նրա հետ ընտանիք կազմել:
Տղամարդիկ կանանց նայում են, որպես ապագա կին միայն այն դեպքում, երբ նրանք վստահ են, որ ամեն ինչ ճիշտ է:
_Նրանք բարդացնում են ամեն բան Շատ կանայք տողատակ են տեսնում այնտեղ, որտեղ այն իրականում չկա:
Ահա կանանց ու տղամարդկանց տարբերությունը:
Տղամարդիկ պարզ և տրամաբանական են մտածում, իսկ շատ կանայք հաճախ ուշադրություն են դարձնում չնչին բաներին:
_Նրանք չեն ընդունում տղամարդուն այնպես, ինչպես կա Կանայք ու տղամարդիկ նույն կերպ չեն սիրում:
Կանայք ավելի հակված են ռոմանտիկայի, իսկ տղամարդիկ՝ ոչ այդքան:
Երբ տղամարդը ռոմանտիկ քայլեր չի անում, դա ամենևին չի նշանակում, թե նա ձեզ չի սիրում:
_Նրանք շատ բան են պահանջում Տղամարդկանց հանդեպ պահանջմունքները ավելի շատ են քան կանանց հանդեպ. տուն, մենքենա, լավ աշխատանք:
Մի մտածեք այսպես, եթե չենք ուզում միայնակ մնալ; Ամեն ինչի կարելի է հասնել համատեղ ջանքերով:
_Նրանք չեն հետևում իրենց Հոգին իհարկե շատ կարևոր է, սակայն բոլորը սկզբում արտաքինն են նկատում:
Արտաքին ասվածը ամենևին էլ դիմահարդարման և նման այլ բաների մասին չէ:
Ուղղակի հետևեք կազմվածքին, եղեք այն ինչ կաք:
_Նրանք ապրում են երևակայական աշխարհում Մուլտֆիլմներն ու հեքիաթները թողեք հետևում, դրանք խանգարում են ձեզ:
Դրանք չեն արտացոլում իրականությունը:
Բացեք ձեր աչքերը, կյանքն ավելի հետաքրքիր է, քան գրված է գրքերում: