Խելացին կհասկանա, եթե աչքով տաս, հիմարը՝ եթե հրես. Իմաստուն մտքեր, որ պետք է հաճախ կարդալ…

Արաբական իմաստություններ, որոնցում պարունակվում են հազարամյա գիտելիքներ և բարոյականության ոսկե օրենքներ։Հաճախ պետք է կարդալ այս մտքերը, որոնք կյանքը կարող են դարձնել ավելի դյուրին և ապագան ճիշտ կերտելու ունակությամբ կզինվեք:

  • Երբ դու խոսում ես՝ քո բառերը պետք է ավելի լավը լինեն, քան լռությունը։
  • Առյուծի կողմից ղեկավարվող ոչխարների բանակը կհաղթի առյուծների բանակին, որը ղեկավարում են ոչխարները։
  • Հերքել սխալները՝ կրկնակի սխալ է։
  •  Խելացին կհասկանա, եթե աչքով տաս, հիմարը՝ եթե հրես։
  • Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենում, ինչ ասում է տղամարդուն, և հեռացնում է աղը այն ամենից, ինչ իրեն ասում է տղամարդը։
  • Մեկ ձեռքբերված փորձը շատ ավելի կարևոր է յոթ իմաստության օրենքներից։
  •  Քնքուշ խոսքերով և բարությամբ կարելի է փղին տանել մազի վրայով։
  • Քամիները փչում են ոչ այնպես, ինչպես ցանկանում են նավերը։
  • Եթե դարձել ես զնդան՝ դիմացիր, եթե դարձել ես մուրճ՝ հարվածիր։
  • Ով անթերի ընկեր է փնտրում՝ նա կմնա միայնակ։
  • Անընդհատ արևային օրերը անապատներ են ծնում։Եթե չարը կանգնել է կողքիդ՝ նստիր և մի շարժվիր։
  • Անհնար է առանց շարժման հասկանալ ժամանակը։
  •  Եթե քո հոգում մնացել է թեկուզ մեկ ծաղկող շիվ, նրա վրա միշտ էլ կնստի երգեցիկ թռչուն։
  •  Հաղթահարելով հպարտությունը՝ մարդը դառնում է հաճելի։ Հաղթահարելով բարկությունը՝ դառնում է ուրախ։ Հաղթահարելով կիրքը՝ նա դառնում է հաջողակ։ Հաղթահարելով ագահությունը՝ մարդը դառնում է երջանիկ։
  • Լավագույն տիրակալը նա է, ով կարողանում է կառավարել ինքն իրեն։
  •  Եթե վախենում ես՝ մի ասա, եթե ասել ես՝ մի վախեցիր։
  •  Հաղթանակը ցույց է տալիս թե ինչ կարող է մարդը, իսկ պարտությունը՝ թե որքան նա արժի։
  •  Մի բացիր դուռը, որը փակելը ուժերիցդ վեր է։
  •  Տղամարդիկ, ովքեր չեն ներում կանացի փոքրիկ թերությունները՝ երբեք չեն հագենա նրանց մեծագույն առավելություններով։
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика