Ծերանոցում գտնվող մոր վերջին խոսքերը որդուն. Հնարավոր չէ կարդալ առանց արտասվելու…

Տղան բերել ու ծերանոցում էր թողել մորը. մահվան վայրկյաններին նրա ասած խոսքերը մարդու մարմին են փշաքաղեցնում:

Հոր մահից հետո տղան որոշեց մորը տանել ծերանոց:

Նա այդ քայլը բացատրում է ժամանակ և համբերություն չունենալով։

Նա հազվադեպ էր այցելում մորը և հանկարծ մի օր նրան զանգեցին ու ասացին.

– Ձեր մայրը շատ ծանր վիճակում է: Խնդրում ենք, արագ եկեք նրա մոտ:

Երբ տղան մտավ սենյակ, մայրը մահամերձ պառկած էր անկողնում:

– Մայրիկ, ի՞նչ կարող եմ անել քեզ համար:

– Սենյակում օդորակիչներ դիր, որովհետև ամռանը այստեղ անտանելի շոգ է:

Նաև սառնարան բեր, քանի որ ես շատ անգամ եմ սովել այն բանի պատճառով, որ տեղ չեմ ունեցել ուտելիքս պահելու համար: Տղան զարմացած հարցրեց.

– Մայրիկ, բայց դու առաջ չէիր դժգոհում ոչնչից: Իսկ հիմա, երբ քեզ մնացել է շատ քիչ ապրելու, դու որոշել ես այս ամենը ասել ինձ: Ինչու՞:

– Ամեն բան կարգին է, տղա՛ս: Ես կարողացել եմ ընտելանալ շոգին, սովին ու ցավին, բայց երբ քո երեխաները ուղարկեն քեզ այստեղ, վախենամ, քեզ համար շատ դժվար կլինի, ՏՂԱՍ

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика