Ծեր կինը տրանսպորտում տղայից պահանջեց իրեն զիջել տեղը. Երբ տղան կանգնեց, ողջ ավտոբուսը քարացավ…

15ամյա մի երտասարդ նստում է ավտոբուս: Տղան շատ ուրախ էր, ավտոբուսն էլ դատարկ էր ու նա նստում է պատուհանի մոտ: Ավտոբուսը սկսեց իր ճանապարհը և ուղիղ 20 րոպե անց այն լեփ-լեցուն էր:

Տղան նստած էր հանգիստ ու երաժշտություն էր լսում, երբ հանկարծ նրա ուսին թեթև հարվածում է մի ծեր կին ու ասում.

— Ինչպես չե՞ք ամաչում՝ Ձեր տարիքում ես ծերերին միշտ տեղս զիջում էի:

-Երիտասարդ ես, իսկ ծեր կինը ստիպված է ամբողջ ճանապարհը ոտքի վրա կանգնել, կողքից միջամտում է մեկ ուրիշը:

2-3 րոպե ավտոբուսում գտնվող մարդիկ հարձակվել էին տղայի վրա: Տղան չի դիմանում ճնշմանն ու ասում է.

— Լա’վ, ես վեր կկենամ, բայց այստեղ կնստի նա, ով չի ամաչի իր խոսքերի համար:

Այս խոսքերը շոկի մեջ գցեցին բոլորին, բայց վեճը շարունակվում էր: Տղան ինչ-որ բան էր հանում նստատեղի տակից ու հակարծ մի հենակ դուրս եկավ, հետո’ մյուսը, տղան սկսեց կանգնել’ բռնվելով հենակներից: Ոչ մեկ չէր սպասում սրան:

Ծեր կինն էլ այդժամ հասկացավ, թե տղան ինչու ուշադրություն չէր դարձնում իր վրա:
Մնացած ողջ ճանապարհը ավտոբուսը լռության մեջ էր շարժվում և տղան կանգնած էր հենակների վրա ամբողջ ճանապարհին:

Իհարկե շատ դժվար էր, բայց նրան ուժ էր տալիս այն, որ պատուհանի մոտ գտնվող նստատեղն այդպես էլ դատարկ մնաց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика