Կինը տուն վերադարձավ գիշերը ժամը 4-ին մի քիչ գինովցած. Ահա թե ինչ արեց ամուսինը…

Շամպայնը հիանալի համ ուներ և ուրախ ընկերախմբի հետ ժամանակն էլ այնպես աննկատ անցավ, որ կինը չզգաց, որ արդեն շատ ուշ է: Տուն գալով լավ գինովցած, նա դուռը կամացուկ բացեց և հենց այդ պահին կկվով ժամացույցը կանչեց չորս անգամ:

Կինը չկորցրեց իրեն և շարունակեց կու-կու կանչել ևս 8 անգամ և գոհ մնալով սեփական հնարամատությունից գնաց քնելու:

Առավոտյան նախաճաշին ամուսինը հարցրեց,
— Ժամը քանիսի՞ն եկար տուն:
— Երբ տուն մտա, կկուն կանչեց տասներկու անգամ, լավ հիշում եմ, — վստահ պատասխանեց կինը և իրենից գոհ մտածեց. «լավ էլ պլստացի»:

Ամուսինը շարունակեց.
— Գիտե՞ս սիրելիս, մեր կկուն փոխելու ժամանակն է:
— Ինչու՞, — հարցրեց կինը:

— Երեկ, հենց այն պահին երբ տուն մտար, կկուն չորս անգամ կանչեց, հանկարծ ասաց. «Գրողը տանի», ու էլի չորս անգամ կանչեց, հետո կարծես սիրտը խառնում էր, մի կերպ զսպեց ու էլի 4 անգամ կանչեց, հետո քթի տակ ծիծաղեց, կատվի պոչը տրորեց ու փռվեց պարկետին, հաստատ նրա փոխելու ժամանակն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика