Կյանքս դժոխք էր դարձել խորթ մորս հետ. Թշնամուս անգամ չէի ցանկանա…

Մայրիկս մահացավ, երբ ընդամենը 4 տարեկան էի: Ես վատ եմ հիշում, թե ինչպես եղավ ամեն ինչ…սակայն ես ու հայրս սկսեցինք միասին ապրել: Բայց դա երկար չտևեց:

Հետո մեր կյանքում հայտնվեց նոր մայրիկս՝ խորթ մայրս իր աղջիկների հետ: Նրանց հետ ես լեզու չէի գտնում, չէի կարողանում նրանց հետ մի սենյակում մնալ:

Խորթ մայրս նույնպես չսիրեց ինձ, ամբողջ օրը բարկանում էր ինձ վրա, շատ հազվադեպ էր մի լավ բան ասում, դա էլ միայն հորս ներկայությամբ:Ես վերջին պլանում էի: Սկզբում ամեն ինչ գնում էին աղջիկների համար, իսկ վերջում՝ ինձ, եթե գումար մնում էր: Հայրս առավոտից գիշեր աշխատում էր, որպիսի կարողանա ապահովել մեծ ընտանիքին:

Նա չէր տեսնում խորթ մորս վատ վերաբերմունքն իմ հանդեպ: Հանգստյան օրերին նա իրեն շատ քնքուշ և հոգատար էր դրսևորում, բայց հենց հայրս դուրս էր գալիս տնից, սկսում էր իմ իսկական դժոխքը:Քույրերս ինձ ծաղրում էին, վիրավորում, բայց նարնց մորը դա չէր էլ հուզում: Իսկ եթե հանկարծ պատասխանում էի նրանց, ապա բերանիս հարված էի ստանում խորթ մորիցս:

10 տարեկանում համակերպվեցի այդ ամենի հետ, և սկսեցի երազել ինքնուրույն և առանձին ապրելու մասին: 18 տարեկանում համալսարան ընդունվեցի և ուսանողական հանրակացարանում կարողացա սենյակ ստանալ:

Միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչ է նշանակում հանգսիտ ապրել, երբ ոչ ոք քեզ չի ստորացնում, չի վիրավորում, այլ գնահատում և սիրում է, խոսքս իմ ընկերների մասին է:Հիմա ես 36 տարեկան եմ: Ունեմ իմ ընտանիքը: Հորս հազվադեպ եմ զանգում, իսկ խորթ մորս արդեն 12 տարի չեմ տեսել:

Հայրս խոսակցության ժամանակ հաճախ է շեշտում խորթ քույրերիս մասին, գանգատվում է նրանցից:Երկուսն էլ անհաջող կյանքով են ապրում: Մեկն ամեն տարի երեխա է ունենում և թողնելով ծնողների վրա՝ կրկին հեռանում է, իսկ մյուսը հարբեցող է դարձել:

Հայրս ասում է, որ հպարտանում է ինձանով և իմ հաջողություններով:

Այժմ ես ունեմ իմ երազած ընտանիքը, որտեղ սեր և համերաշխություն է տիրում: Դժբախտ երջանկությունս փոխարինվեց երջանիկ կյանքով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика