Հայրը աղջկան ծննդյան առթիվ նվիրեց օրագիր և իր կյանքի նպատակին հասնելու հնարավորություն…

Մի քանի ընկերությունների տնօրեններ հավաքվում, զրուցում են տարբեր թեմաներից և հերթը հասնում է նրան, թե ինչ նվեր են տվել իրենց երեխաներին ծննդյան առթիվ։

Բոլորի պատասխանը սովորական էր, բացի գերմանական Mindjet MindManager ընկերության փոխտնօրեն Արմին Շնայդերից, ով տարօրինակ պատասխան է տալիս։ Ահա նրա պատասխանը․
_Երբ իմ կրտսեր աղջիկը՝ Մարտան, դարձավ 13 տարեկան, ես նրան նվիրել եմ օրագիր և իր կյանքի ցանկացած նպատակին հասնելու հնարավորություն։
_Այսի՞նքն,_զարմացած հարցնում են զրուցակիցները։

_Շատ պարզ,_պատասխանում է Շնայդերը,_ես նրան տվել եմ A6 ֆորմատի թուղթ և օրագիր։ A6 ֆորմատի թղթի վրա Մարտային խնդրել եմ գրել իր բոլոր նպատակները, որոնք պիտի աներ մինչև 14 տարեկան դառնալը։

Այնպես ստացվեց, որ նպատակները հիմնականում և անձնական էին, և սպորտային, և ընտանեկան, և դասերին էին վերաբերում, և աշխատանքին։ Երբ Մարտան գրեց իր նպատակները, ես հարցրեցի, թե որոնք են այն կարևոր քայլերը, որոնք անելու է նպատակին հասնելու համար հաջորդ շաբաթ։

Եվ խնդրեցի օրագրում գրել հաջորդ շաբաթվա այն քայլերը, որոնք պիտի աներ 7 օրվա ընթացքում։ Մի շաբաթ հետո ես խնդրեցի բացել օրագիրն ու ստուգել, թե որ գործողությունն էր կատարված և որը ոչ։

Ու պլանավորեցինք արդեն հաջորդ շաբաթվա անելիքները։ Եվ մի ամսվա ընթացքում ես օգնեցի նրան ձեռք բերել մի հոյակապ ունակություն՝ պլանավորել ամենակարևոր գործողություններն ու անել այն։

Այս ունակությունն ինձ սովորեցրել է հայրս, երբ 13 տարեկան էի, նրան էլ իր պապը, իր պապին էլ նրա հայրը և այդպես շարունակ։

Բոլորս էլ ունեցել ենք հաջողություն մեր մասնագիտության մեջ՝ շնորհիվ այս մեթոդի, քանի որ շատերն էլ ունեն գործեր, բայց չեն գիտակցում, թե որն է առաջնային ու կարևոր, որը երկրորդական։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика