Հայրը խնդրում էր օգնել շնչանեղձ լինող երեխային, սակայն բոլորը անտարբեր անցնում էին…

Երբ փոքր երեխա ունես կյանքի անսպասելի, երբեմն նաև սարսափելի շրջադարձներն անխուսափելի են: Նրանք ովքեր փոքր քույր կամ եղբայր ունեն (էլ չեմ ասում սեփական երեխայի մասին) ծանոթ են շնչահեղձ լինող երեխայի ձայնին:

Շատ դեպքերում , երբ անմիջապես օգնության են հասնում , դա լուրջ հետևանքներ չի ունենում: Բայց, երբ դեպքը պատահում է ճանապարհի մեջտեղում, երթևուկության ժամանակ՝ կարող է բավական տխուր վերջանալ:

Այպիսի մի դեպք տեղի ունեցավ Ջորջիանո Միեռոյի և Խոսե Ռոդրիգեսի և նրանց 10-ամսեկան երեխայի հետ: Երբ զույգը նկատեց, որ իրենց փոքրիկը շնչահեղձ է լինում, կոկորդում մնացածը դուրս բերելու նպատակով իրենց մատները խցկեցին երեխայի բերանը:

Նրանք հույս ունեին, որ փոքրիկը այդ ձևով հետ կտա, բայց ապարդյուն: Զույգերը դուրս եկան ճամփեզր և սկսեցին խփել երեխայի մեջքին՝ շնչուղիները ազատելու նպատակով, բայց դա էլ չօգնեց:

Խոսեն ամեն կերպ փորձում էր կանգնեցնել անցնող մեքենաները և օգնություն խնդրել, սակայն բացի երկու հոգուց, որոնց հետագայում հայրը «հրեշտակներ» անվանեց, չկանգնեցին: Դա տեղի ունեցավ, երբ նրանց մոտով անցնում էր կանչի շտապող շտապ օգնության մեքենան:

Տեսնելով ճանապարհին կանգնած վախեցած զույգին, շտապ օգնության մեքենայի վարորդը կանգնեցրեց մեքենան, և նրանից դուրս եկան երկու բժիշկ՝ Էմի Չեպեկը և Լին Ֆլոռեսը, որոնք անգամ այդ տեղամասում չէին աշխատում:

Բայց այնուամենայնիվ այդ կանայք օգնության հասան փոքրիկին և վերջին պահին փրկեցին խեղդվելուց: Չնայած փոքրիկը շրթունքները դեռ կապույտ էին, բոլորը հանգիստ շունչ քաշեցին, երբ լսեցին նրա լացի ձայնը. Երեխայի շնչառությունը վերականգնվել էր:

Էմիի և Լինի միջամտությունը Խոսեի և Ջորջիանոյի համար իսկսկան հրաշք էր, և նրանք իհարկե ցանկացան վարձահատույց լինել: Տեղի լրատվական ծառայության օգնությամբ զույգը գտավ այդ երկու կանանց և իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց նրանց:

Քանի որ շտապ օգնության բժիշկները իրավունք չունեն դրամական պարգև վերցնել, երեխայի ծնողները բժիշկների կողմից 400 $ նվիրեցին բարեգործական հիմնադրամին:

Իսկ բժիշկները նշեցին, որ այդ դեպքը նրանց թույլ տվեց ևս մեկ անգամ հիշել, թե ինչու են նրանք ընտրել հենց այդ մասնագիտությունը:

Այս դեպքը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է ուշադիր լինել մեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Չէ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ինչ որ պահ օգնության կարիք զգալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика