Հայրի՛կ, հայրի՛կ, խնդրում եմ, ինձ չծեծես. Երբեք մի ծեծեք Ձեր երեխաներին, նրանք մեր կյանքի իմաստն են…

Եգիպտոս-Կիև ինքնաթիռում տեղի ունեցած հուզիչ դեպք: Մոտ 8 տարեկան մի տղա տաք թեյով թղթե բաժակը շրջեց իր աճուկի վրա:Նա այնպես ուժեղ էր բղավում, որ մարդիկ վեր ցատկեցին իրենց տեղերից:

Վազում էին բորտուղեկցորդուհիները, օգնության էին շտապում կանայք առաջինից վերջին շարքերից, տղամարդիկ հարցնում էին՝ ինչպես օգնել:

Իսկ տղան բղավում էր ու բղավում և խնդրում էր՝ «հայրի՛կ, հայրի՛կ, խնդրում եմ, ինձ չծեծես: Չծեծես»: Երեխան, որն այդպիսի ցավ էր զգում, վախենում էր, գիտեր:

Գիտեր, որ իրեն կծեծեն: Թղթե բաժակը շրջելու համար: Նրա ձայնի մեջ այնքան հուսահատություն և վախ կար, որ ես՝ 4 երեխաների մայր, պարզապես լաց եղա սեփական անօգնականության զգացումից:

Ես կյանքումս ավելի հուզիչ ոչինչ չէի տեսել, քան կարմիր հետքերով մերկ ոտքերով այդ տղան, որը գնում էր բորտուղեկցորդուհու հետևից:

Եվ նրա ոսկե շրջանակով ակնոցով խիստ գանգրահեր հորից վատ, որը բղավում էր՝ «ես քեզ ասում էի՝ ուշադիր»:

Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին:

Երբեք:

Մի՛ ծեծեք, եթե նրանք ինչ-որ վատ բան են արել, մի՛ ծեծեք, եթե խաբել են կամ չեն ցանկացել ուտել շիլան, մի՛ ծեծեք, եթե «2» են ստացել, կամ ինչպես ձեզ թվում է՝ դիտավորյալ չեն ուզում հասկանալ մաթեմատիկան:

Հատկապես մի՛ ծեծեք մանկական անշնորհքության համար:

Երեխաները սեր են:

Խնդրում եմ, ձեր մեջ ուժ գտեք բացատրելու, համբերություն՝ սպասելու, նրբություն՝ գթալու համար:

Ձեր մեջ ուժ գտեք սեփական երեխայի համար դառնալու ամենամեծ, ամենահավատարիմ, ամենասիրելի ընկերը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика