Հարուստ անօթևանը…

Վազգեն պապիկն ապրում էր մեր շքամուտքում: Բոլոր բնակիչները սովոր էին նրան, չէին վռնդում, փորձում էին օգնել հագուստով, սնունդով կամ մի երկու կոպեկով:Սառնամանիքների ժամանակ թաքնվում էր նկուղում:Շենքի բնակիչները հորդորում էին նրան դադարել հավաքել տարածքի բոլոր անտուն կատուներին և շներին: Կենդանիները գալիս էին պապիկի մոտ, ուտում էին նրա հետ, գիշերում:

Ամեն առավոտ ես տեսնում էի անօթևան պապիկին: Նա շեմին կանգնած ծխում էր և ժպտալով ողջունում բոլորին:

Անօթևանը չէր սիրում խոսել: Ոչ ոք չգիտեր, թե նա ինչպես է հայտնվել մեր շենքում:

Մի օր նորից հանդիպեցի նրան և ասացի.
-Չէ որ դու աղքատ ես, ինչու՞ ես քո սնունդը բաժանում կենդանիներին:
-Ոչ, ճիշտ չէ, ես աղքատ չեմ:

Ես ժպտացի և գնացի աշխատանքի: Այդ երեկոյան ձմեռն ի հայտ եկավ իր բոլոր դրսևորումներով: Շատ ուժեղ ձյուն էր և սառնամանիք:

Ինձ հանգիստ չէր տալիս պապիկի ասածը. ի՞նչն է նա համարում իր հարստությունը: Ես ունեմ տուն, ընտանիք, կրթություն, ստաբիլ աշխատավարձ, բայց միևնույնն է, ինձ հարուստ չեմ համարում: Ես որոշեցի գնալ պապիկի մոտ և իմանալ նրանից, թե որտեղից նրան այդքան հավատ:Վազգենը նստած էր շքամուտքի դռան մոտ, ժպտալով նայում էր կողքին տեղավորված փոքրիկ անտուն կատվին:

Ես մի փոքր զայրացած ձայնով ասացի.
-Նորից ուտելիքդ ես բաժանում…դե ասա՛, ինչո՞վ ես հարուստ:

Երկար դադարից հետո այդ անօթևան մարդը բարձրացրեց գլուխը և խռպոտ ձայնով ասաց.
-Ես սիրտ ունեմ: Դա ամենաունիկալ հարստությունն է, որ շրջանցում է շատերին:

Գիշերը երկար չէի կարողանում քնել: Ես երբեք ոչ ոքի հետ չեմ քննարկել այդ խոսակցությունը: Բայց ինքս ինձ համար հասկացա, թե որքան աղքատ եմ ես հոգով: Ինչպե՞ս կարող եմ ինքս ինձ օգնել, եթե չեմ կարողանում օգնել ուրիշներին…

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика