Մենք պատրաստվում էինք մեծ շուքով կատարել հարսանյաց հանդեսը, նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ էին, այսպես ասած «քիթ սրբելու» ժամանակ չունեինք:
Որոշեցինք ևս մեկ անգամ ստուգել հրավիրվածների ցուցակը և հանկարծ պարզեցինք, որ մեր վաղեմի ծանոթին մոռացել ենք հրավիրատոմս ուղարկել և անմիջապես ուղարկեցինք,սակայն չնկատեցի, որ սխալ հասցեով եմ ուղարկում:
Անծանոթը ստանալով հրավիրատոմսը գլխի էր ընկել, որ մենք շփոթել ենք հասցեն և ահա թե ինչ պատասխանեց.
«Ցավում եմ, որ ձեզ չեմ ճանաչում, պատկերացնում եմ որքան երջանիկ եք, պատկերացնում եմ ինչ շքեղ հարսանիք է լինելու, ընդունեք շնորհավորանքներս, ձեզ մաղթում եմ երջանկություն:
Սիրելի հարսիկ, ես ցանկանում եք քեզ մի խորհուրդ տալ, հիշի՛ր, ընտանիքի երջանկության բանալին քո ձեռքում է: Երբ ես ամուսնանում էի սկեսուրս ինձ նվիրեց երեք կապիկների նկարը և ասաց.
_թող նրանք լինեն քո կյանքի խորհրդատուն
Քիչ խոսիր: Փակիր աչքերդ ամուսնուդ թերությունների վրա: Խուլ ձևացիր, երբ պետք է: