Հուշեր մեր մանկությունից. Համ, որը երբեք չի մոռացվի…

Այսօր կոնֆետների ու քաղցրավենիքների հսկայական տեսականի կա, բայց տարիներ առաջ դրանք մատների վրա կարելի էր հաշվել:

Նրանք քիչ էին, բայց նրանց համն անփոխարինելի է մնում մինչև այսօր, իսկ նրանց հետ կապված հաճելի հիշողությունները երբեք չեն մոռացվում:Այդ քաղցավենիքների շարքում իր պատվավոր տեղն էր զբաղեցնում շաքարաքլորը՝ կպչուն, գույնզգույն կոնֆետը փայտե ձողիկի վրա: Այն միշտ կարելի էր գտնել կրպակավաճառ տատիկների մոտԵրեխաների աչքերը փայլում էին այդ մեծ տեսականին տեսնելով:

Հազար գույնի ու ձևի, դրանք, միևնույն է, կոչվում էին շաքարԱՔԼՈՐ: Մեկը արջի տեսքով շաքարաքլորն էր սիրում, մյուսը՝ նապաստակի, իսկ ես իմ ողջ կյանքում փնտրեցի ու այդպես էլ չգտա ոչխարի կերպարով շաքարաքլոր: Հիմա էլ ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրություն գտնել իմ տարօրինակ երազանքի համար:Շաքարաքլոր պատրաստում էին նաև մեր մայրիկները՝ միայն թե հատուկ առիթներով:

Դրա համար նախատեսված խոհանոցային կաղապարներ կային, որոնց միջից էլ դուրս էր գալիս այդքան բաղձալի շաքարաքլորը:Իսկ շաքարաքլորներ աշխահում հայտնվել էին մեր ծնվելուց շատ ու շատ տարիներ առաջ: Դեռ 13-րդ դարում դրանք հայտնի դարձան Ռուսաստանում:

Սկզբում շաքարաքլորները համարվում էին իսկական շքեղություն և վայել էին միայն ազնվականների քիմքին: Իսկ հետո, երբ շաքարը հասանելի դարձավ նաև հասարակ խավին, սկսեցին պատրաստվել ամենատարբեր կենդանիների տեսքով շաքարաքլորներ:

19-րդ դարի նկարիչների կտավներում պատկերված երեխաների ձեռքին շատ հաճախ կարելի էր տեսնել դրանք: Ցավոք հայտնի չէ, թե ով է պատրաստել առաջին շաքարաքլորն ու ինչու է այն անվանել այդպես:

Շաքարաքլորի իշխանությունը շարունակվեց մինչև 1990-ական թվականները, մինչև լույս աշխարհ եկավ Մեծն Չուպաչուպսը բայց դա արդեն ուրիշ պատմություն է, որը մի օր անպայման կպատմենք:

Իսկ մեր շաքարաքլորին, թեկուզ և գահընկեց եղած, մենք հաստատ չենք մոռանա ու մեր մանկությունը հիշելիս, կհիշենք նաև մեր մանկության ամենահամեղ քաղցրավենիքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика