Հրեա հոգեբանի հետաքրքիր խորհուրդները, թե ինչպես է պետք դաստիարակել…

-Լինելով դժբախտ մարդիկ` Դուք ոչ մի կերպ չեք կարող այնպես կառուցել հարաբերությունները երեխայի հետ, որպեսզի նա երջանիկ լինի:

Իսկ եթե ծնողները երջանիկ են, ապա հատուկ ոչինչ անել պետք չէ:

— Հետևել նրան, որպեսզի երեխան լինի հագնված և կուշտ, դա հոգատարություն է, այլ ոչ թե դաստիարակություն:

Ցավոք սրտի, շատ ծնողներ վստահ են, որ հոգատարությունը բավարար է:

— Ինչպես Դուք շփվում եք երեխայի հետ նրա մանկության ժամանակ, այնպես էլ նա կվերաբերվի Ձեզ` Ձեր ծերության ժամանակ:

— Պատժել երեխային կարելի է, նույնիսկ երբեմն անհրաժեշտ:

Բայց պետք է հստակ բաժանել երեխային և նրա արարքը:

Օրինակ, Դուք նախօրոք պայմանավորվում եք, որ մինչև Ձեր աշխատանքից գալը նա կանի դասերը, կսնվի և կհավաքի իր ետևից:

Եվ ահա Դուք գալիս եք տուն և տեսնում եք, որ երեխան Ձեր ասածները չի կատարել և խաղում է պլանշետով:

Այդ պահին, կարևորը հանգիստ մնալն է: Առանց որևէ ագրեսիայի մոտեցեք երեխային, ժպտացեք, գրկեք և ասացեք. «Ես քեզ շատ եմ սիրում, բայց դու մեկ շաբաթ չես ստանա պլանշետը»:

Իսկ գոռալ, վիրավորել և նեղանալ պետք չէ:

— Գրպանի մանր գումար երեխան պետք է ունենա արդեն 6 տարեկանից: Ոչ մեծ, բայց կանոնավոր տրվող գումար, որ ինքն անձամբ պետք է տնօրինի:

Եվ շատ կարևոր է, որ փողը չդառնա մանիպուլյացիայի գործիք:

-Պետք չէ երեխաների տեղը ապրել նրանց կյանքը, որոշել, թե ինչ նրանք անեն և ինչ չանեն, լուծել նրանց պրոբլեմներն իերնց փոխարեն, ճնշել նրանց ամբիցիաներով, սպասումներով, ցուցումներով:

Դուք չէ որ կծերանաք, իսկ նրանք ինչպես ապրեն հետո:

-Ամբողջ աշխարհում համալսարանում սովորելու են գնում միայն ամենախելացիները և ամենահարուստները:

Մյուսներն աշխատում են, փորձում են գտնել իրենց և գումար աշխատել` բարձրագույն կրթություն ստանալու համար: Իսկ մեզ մոտ ի՞նչ է կատարվում:

-Ես դեմ եմ մշտական խիստ հսկողությանը:

Երեխան պետք է վստահ լինի, որ ընտանիքում իրեն սիրում են, հարգում են և վստահում են:

-Դաստիարակել չի նշանակում բացատրել, թե ինչպես է պետք ապրել: Դա չի աշխատում: Երեխաները հասունանում են ըստ անալոգիայի:

Ինչ է կարելի, իսկ ինչը չի կարելի, ինչպես է պետք, և ինչպես պետք չէ ինչ-որ բան անել` երեխաները հասկանում են ոչ թե ծնողների խոսքերից, այլ բացառապես նրանց գործողություններից:

— Երեխաների հետ պետք է խոսել կյանքից ընդհանրապես, այլ ոչ այն մասին, թե ինչպես է պետք ապրել:

-Երեխայի հետ խոսակցության ժամանակ մի քննադատեք նրան, մի կպեք նրա անձին, դուրս մի եկեք նրա արարքի անալիզի շրջանակներից:

Խոսեք ոչ թե նրա, այլ Ձեր մասին: Ոչ թե «դու վատն ես», այլ «ես կարծում եմ, դու վատ ես վարվել»:

— Երեխան պետք է զգա, որ ծնողները բարի, բայց ուժեղ մարդիկ են, որոնք կարող են իրեն պաշտպանել, կարող են իրեն ինչ-որ բանում մերժել, բայց միշտ գործում են իր շահերից ելնելով և գլխավորը, որ շատ են իրեն սիրում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика