Ճանապարհ դեպի արտացոլումների աշխարհ…

Կիբեռնետիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վիտալի Պրավդիվցեւն, ուսումնասիրելով հայելիների խորհրդավոր հատկությունները, եկել է այն եզրակացության, որ մենք հայելու մեջ ծրագիր ենք դնում, իսկ այն ծրագրավորում է մեզ:

Մի կողմից այն նյութական իր է, բայց մյուս կողմից` ոչ շոշափելի արտացոլում, տեսիլք: Սկսած հնագույն ժամանակներից՝ բազմաթիվ վկայություններ են պահպանվել հայելու հետ կապված խորհրդավոր երեւույթների մասին:

Ի՞նչ էիրականում տեղի ունենում հայելու այն կողմում: Վիտալի Լեոնիդովիչ Պրավդիվցեւն առաջ է քաշում երեք վարկած:

Հայելին դա

_գործիք է, որը ներքաշում է մարդուն գիտակցության ձեւափոխված վիճակի մեջ,

_օպտիկական սարք է, որն օգնում է տեսնել նուրբ աշխարհի պատկերները,

_հարմարանք է, որը թույլ է տալիս պատկերներին, որոնք առաջանում են մեկի գիտակցության մեջ, դառնալ

_մատչելի այլ մարդկանց համար:

Հայելին կարող է՝

Հիշել իրադարձությունները

Կարո՞ղ է արդյոք հայելին «հիշել» իրադարձությունները, որոնք տեղի են ունենում «նրա աչքի առաջ»:

Այս հարցին ի պատասխան Վիտալի Լեոնիդովիչն ասում է. «Այո’, բայց ոչ կոնկրետ տեսարան, այն հիշում է միայն իրավիճակը, որն առաջացել էր մարդու մոտ անցյալում տեղի ունեցած միջադեպի ազդեցության տակ:

Գիտակցությունն ինքն է վերծանում եւ մեկնաբանում այդ «ձայնագրության» իմաստը, բայց ետ է բերում կյանք միայն այն պատկերները, որոնք մոտ են մարդու անձնական փորձին:

Չէ՞ որ հայելիներն, ինչպես նաեւ այլ իրեր, իրենց վրա կրում են սեփականատիրոջ անձի հետքը»:

Ինչպես ենթադրում են որոշ գիտնականներ, «հոգեկան ճառագայթման» ազդեցության տակ, որն առկա է յուրաքանչյուր անձի մեջ, տիեզերքի ամենափոքր տարրական մասնիկները դասավորվում են շարքով`տարածության մեջ ստեղծելով մեր զգացմունքների ու մտքերի յուրահատուկ դրոշմը:

Նույն այդ հետքը մնում է այն առարկաների վրա, որոնցից օգտվել է մարդը:

Ներս թողնել հանգուցյալին

Ոմանք պնդում են, որ «բաց պատուհանի» միջով հանգուցյալի հոգին կարող է ինչ-որ մեկին «այնտեղ» քաշել:

Մյուսներն էլ, թե հանգուցյալի ծարավը կյանքի հանդեպ կարող է հանգեցնել նրան, որ հայելին որպես ուղեցույց օգտագործելով` նա մեզ մոտ կգա «այն աշխարհից» եւ կդառնա անդադրում:

Ուրիշներն էլ ասում են, որ քանի դեռ մահացածը տանն է, իսկ մեկ այլ աշխարհի «պատուհանը կիսաբաց», տուն կարող են ներթափանցել աստղային էակներ կամ այլ անհանգիստ հոգիներ:

Եվ դա ենթադրաբար կարող է հանգեցնել հոգեկան հիվանդությունների ընտանիքի անդամների մոտ:

Կա եւս մի հավատամք, որ հանգուցյալի հոգին այլ աշխարհ գնալու փոխարեն կարող է մտնել հայելու մեջ եւ մնալ այնտեղ ինչպես ծուղակում:

Նմանատիպ «չար հայելիները» հնարավոր է ճանաչել, քանզի դրանք շատ սառն են եւ դրանց առջեւ հանգում են եկեղեցական մոմերը: Այս հայելիները պետք է կոտրել եւ այդպիսով ազատ արձակել բանտարկված հոգիներին:
Ծերացնել մարդկանց

Նյու Յորքի համալսարանի գիտնականներն, օգտագործելով գերզգայուն մագնիսական ալիքային դետեկտոր, 15 տարի շարունակ ուսումնասիրել են հայելիների ազդեցությունը մարդկանց վրա:

Պարզվել է, որ մարդիկ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում հայելու առջեւ եւ հատկապես երկար են նայում իրենք իրենց աչքերի մեջ, սկսում են հոգնածություն եւ հիշողության անբավարարություն զգալ:

Փորձի մասնակիցներն ապացուցել են, որ հայելիները կուտակում են մարդու էներգիան` հանդես գալով որպես էներգետիկ «արնախումներ»:

Պարզվում է, որ նրանք, ովքեր սիրում են երկար ժամանակ հիանալ իրենց արտացոլմամբ, շատ ավելի արագ են ծերանում:

Սա կարելի է բացատրել ժամանակակից բիոէներգետիկայի տեսանկյունից:

Մեզանից ճառագայթվող եւ հայելուց արտացոլվող էներգիան մասամբ չեզոքանում է եւ կլանում մեր «պաշտպանիչ աուրան»:

Նաեւ երիտասարդացնել

Ըստ Վիտալի Լեոնիդովիչի՝ կարելի է երիտասարդացնող հայելի ստեղծել:

Դրա համար անհրաժեշտ է ամալգամից առաջ հայելու թափանցիկ մակերեւութը պատրաստել ոչ թե հասարակ ապակուց, այլ բյուրեղապակուց:

Այդ դեպքում լույսն անցնելով նրա միջով` կլինի բեւեռացված: Արտացոլվելով մետաղական ամալգամում` բեւեռացված լույսը ետ է անցնում բյուրեղապակու միջով` դառնալով «ավելի բարակ»:

Հավաքված լինելով բարդ ոսպնյակի հիման վրա` այդ շերտավոր բյուրեղային «կարկանդակը» կարող է բեւեռացված լույսից արտացոլված «դանակը» վերածել «ասեղի», որն ի վիճակի կլինի հրաշքներ գործել:

Այդպիսի լուսային «ասեղի» ազդեցությունը մարդու վրա կարող է շատ ուժեղ լինել, ընդհուպ մինչեւ հյուսվածքների վերածնում:

Օրական կես ժամը նման հայելու առաջ կհանգեցնի կնճիռների անհետացման:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика