Մամայիս Խնդրեցի, Որ Թոռանը Մի Ժամով Պահի, Փող Ուզեց, Ասում Ա, Հիմա Ով Ա Առանց Փող Դայակություն Անում

6 տարի առաջ մամաս ամուսնացավ երկրորդ անգամ: Ես 17 տարեկան էի, երբ պապաս թողեց ու գնաց: հոգուս խորքում ես պապայիս չեմ մեղադրում: Մամայիս բնավորությունն անտանելի ա: Իրա հետ շատ դժվար ա: Պապայիս շատ էի կարոտում: Հենց պապայիս անունը տալիս էի, մաման քիչ էր մնում ինձ խեղ դեր: Հետո մամաս սկսեց հանդիպել ինչ որ տղամարդու հետ: Ես առաջին անգամ, որ տեսա էդ մարդուն, ինքը ինձ դուր չեկավ: Մի օր էլ մամաս ասեց, որ էդ մարդը մեր տանն ա ապրելու: Խնդրեցի, աղաչեցի, ասեցի, որ կթողեմ տնից կգնամ, բայց

մամայիս վրա չազդեց: Էն օրվանից, որ էդ մարդը մտավ մեր տուն, իմ կյանքը դժ ոխքի վերածվեց: Ես արդեն ուսանող էի: Մի օր էլ էդ մարդն ինձ ասում ա, մեծ աղջիկ ես, կարաս հանրակացարանում ապրես: Նստել ես մորդ վզին: Մամայիս բողոքեցի, ասեց ճիշտ ա ասում, քո օգտի համար ա ասում: Ուզում էի գնայի պապայիս մոտ ապրեի, բայց պապայիս երկրորդ կինն էլ թույլ չտվեց: Հետո ամուսնացա, ու ուրախացա, որ պրծա էդ տնից: Երբ որ տղես ծնվեց, մամաս սկսեց շուտ շուտ իմ տուն գալ: Բայց իրանց տուն ես չէի գնում: Մամաս ասում

էր, որ իրա մարդ կոչեցյալը էրեխեքի ձենից ներվայնանում ա: Մի օր պիտի բժշկի գնայի, տարա էրեխուն, որ թողնեմ մամայիս մոտ: Մեկ էլ էդ մարդն ասում ա, թող մնա մի պայմանով, որ մորդ պիտի փող տաս էրեխուն նայելու համար: Նայեցի մամայիս: Մամաս էլ, թե ճիշտ ա ասում, հիմա ով ա ձրի էրեխա պահում: Վերցրի տղուս ու առանց հաջողություն անելու դուրս էկա: Ու դրանից հետո չեմ ուզում մամայիս տեսնեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика