Մայրս ինձ ու եղբորս զրկել է մանկությունից…«շնորհակալ եմ» նրան…

Ամբողջ մանկությունս անցկացրել եմ ապրելու համար պայքարելով: Բոլոր համադասարանցիներս գնում էին թատրոն, կինո կամ ցուցահանդեսներ, իսկ ես բացի մութ տան պատերից ոչինչ չէի տեսնում:

Մայրս երբեք նմանատիպ միջոցառումների համար գումար չուներ, այդ ամենը նա համարում էր ավելորդ ծախսեր: Իսկ ահա խմիչքի գումար ուներ:Տանը ինձ երբեք չէր սպասում պատրաստի ուտելիք: Միայն գոռոցներ և նախատինք: Մայրս երբեք չէր մաքրում տունը և չէր օդափոխում սենյակները: Ես պարում էի սարսափելի պայմաններում:

Միակ ուրախությունս, որ ունեցել եմ մանուկ հասակում, եղբայրս էր: Երբեմն մայրս կարող էր մակարոն եփել և շպրտել մեր առաջ…Ժամանակի ընթացքում սկսեցի հաճախ սնվել մեր ընկերների և ծանոթների տանը: Ինչ համեղ էին պատրաստում նրանց տատիկներն ու մայրիկները…Ես կյանքս կտայի նրանց եփած պյուրեի կամ կոտլետի համար…

Մայրս հաճախ էր «հոգնում» և գարեջրի գումար անպայման գտնում էր, հրավիրում էր նաև իր ընկերական շրջապատին…Մեր հյուրերը բոլորն էլ մորս նման էին:Մի օր էլ, մինչ մայրս խանութ էր գնացել, մի կում գարեջուր փորձեցի…Այդ ինչ զզվելի էր, մինչև հիմա չեմ հասկանում, թե մայրս ինչպես է մեզ փոխել այդ զզվելի խմիչքի հետ:

Ես ու եղբայրս լիովին ինքնուրույն էինք մեծանում: Ամբողջ օրը դրսում էինք անցկացնում, բաց էինք թողնում դպրոցը, փորձում էինք գումար աշխատել:Զարմանում եմ, թե ինչպես կարողացանք ադեկվատ մարդ մեծանալ, ավարտել դպրոցը:

—Ես ձեզ ոչինչ պարտական չեմ,-ամբողջ մանկություն հենց դա էի լսում մորիցս:

Հիմա ես 35 տարեկան եմ, ամուսնացած եմ, աշխատում եմ, բայց ընդհանրապես չեմ օգնում մորս, չնայած գիտեմ, որ նա հարբեցող է դարձել և ունի օգնության կարիք:Նույն կերպ էլ վարվել է եղբայրս. ջնջել է նրան իր կյանքից: Նա այժմ զինծառայող է դարձել և աշխատում է ուրիշ քաղաքում:

Մենք շատ շնորհակալ ենք մեր մորը՝ փչացած մանկության համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика