Մեսսին ԱԱ-2022-ում Արգենտինայի հաղթանակից հետո հուզիչ գրառում է արել

Մեսսին ԱԱ-2022-ում Արգենտինայի հաղթանակից հետո հուզիչ գրառում է արել

Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին սոցցանցերում գրառում է կատարել ԱԱ-2022-ում հաղթանակից հետո։

«Մեծ շնորհակալություն ընտանիքիս, բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հավատացին մեզ: Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ արգենտինացիները, երբ պայքարում ենք միասնաբար և միասնական, ունակ են հասնելու բոլոր դրված նպատակներին։

Մեզանից յուրաքանչյուրը թիմին վեր է դասում իրենից»,- գրել է Մեսսին։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիային։ Մեսսիի համար սա առաջին աշխարհի չեմպիոնի գավաթն է ազգային հավաքականում։

2014 թվականին նա արդեն մասնակցել է մրցաշարի եզրափակիչին, սակայն նրա թիմը լրացուցիչ ժամանակից հետո 0:1 հաշվով պարտվել է Գերմանիային։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика