Այն, որ մարդու անունը մեծ ազդեցություն է ունենում նրա ճակատագրի վրա, հայտնի է շատ վաղուց:
Հնում երեխայի անունը շատ ուշադիր էին ընտրում:
Օրինակ՝ նորածնին երբեք չէին անվանում դաժան մահով մահացած մարդու անունով, քանի որ կարծիք կար, որ փոքրիկն անվան հետ մեկտեղ կժառանգի նաև դժբախտ ճակատագիրը:Երեխաներին նաև երկրորդ անուն էին տալիս, որի մասին իմանում էին միայն ամենամտերիմ մարդիկ:
Կային նաև անուններ, որոնք արգելված էին, քանի որ համարվում էր, որ դրանք ունեն բացասական ու կործանիչ էներգիա: Նման անուններից է Վարվարան, որ նշանակում էր վայրի, բարբարոս, Մոնիկան, որը մեկնաբանում է որպես միայնակ:
Հայտնի էին ու մեծ համբավ էին վայելում հունական աստվածների անունները, սակայն Մառան, Հելլան ու Քերան աստվածուհիների արգելված անուններն էին: