Մտքովս նույնիսկ չէր էլ անցնում, որ այսքան ժամանակ հրեշի հետ եմ ապրել…կնոջիցս նման բան չէի սպասում…

Կնոջս հետ ապրել ենք 12 տարի: Ունենք 3 երեխա:Ժամանակի հետ միմյանց հանդեպ սառեցինք, իսկ հետո ես ուրիշ կնոջ հանդիպեցի: Սիրահարվեցի:Դե դա ինչպես է լինում…մեզ մոտ սիրավեպ սկսվեց, շատ աննկատ:

Հանդիպում էինք երկար ժամանակ, իսկ հետո էլ մի օր ասաց.
—Կամ ամուսնալուծվում ես, կամ մենք բաժանվում ենք:

Խոսեցի կնոջս հետ, որքան հնարավոր էր հանգիստ բացատրեցի: Անսպասելի էր, բայց նա ոչ գոռաց, ոչ արտասվեց: Ասաց, որ կարող եմ հավաքել իրերս:

Դասավորում եմ հագուստս, տեսնում եմ՝ նա էլ երեխաների իրերն է լցնում ճամպրուկի մեջ:

Ասում է.
—Իսկ դու հույս ունեի՞ր, որ պիտի գնաս, հանգիստ ապրես, իսկ երեխաների մասին էլ միայն կիրակի օրերին հիշե՞ս: Ոչ, սիրելիս: Հիմա դու ունես լիարժեք ընտանիք. ավելի լավ է, երեխաները դեռ քեզ հետ մնան: Եթե ինձ լքում ես, անձնական կյանքս դասավորելու հնարավորություն տուր:

Ասում է, իբր երեխաների համար պատասխանատվությունը պիտի հավասար կիսենք, չէ որ նրանք մեր երկուսինն են:Պարզվում է, այսքան տարի հրեշի հետ եմ ապրել. ինչպե՞ս մարդ կարող է լքել երեխաներին՝ անձնական կյանքը դասավորելու համար…

Հիմա ինչպես այս ամենը բացատրեմ սիրելիիս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика