Նա կարծեց, թե հանդիպել է իր նախկին սիրուն, սակայն պատահեց միանգամայն այլ բան:
Տղամարդը սուպերմարկետում նկատեց, որ մի կին իրեն ձեռքով է անում: Ի պատասխան նա էլ ողջունեց, սակայն փոքր-ինչ շփոթվեց, քանի որ չէր հիշում նրան:
Կինը մոտեցավ և ջերմ բարևեց: Այս անգամ տղամարդը հարցրեց.
«Դուք ինձ ճանաչո՞ւմ եք»
Կինը պատասխանեց. «Դուք, կարծես թե, իմ երեխաներից մեկի հայրն եք»:
Տղամարդն հանկարծ հիշեց այն եզակի դեպքը, երբ դավաճանել էր կնոջն ու անմիջապես ասաց.
«Տեր Աստված, դուք այն ստրիպտիզուհի՞ն եք, որը ներկա էր տղաների իմ հավաքույթի ժամանակ: Ես քեզ հետ սիրով էի զբաղվում լողավազանի մոտ, իսկ ընկերուհիդ ձաղկում էր ինձ թաց նեխուրով»:
Կինը նայեց տղամարդու աչքերի մեջ և հանգիստ պատասխանեց. «Ոչ, ես ձեր տղայի ուսուցիչն եմ»: