Շատ իրադարձություններ պատահական չեն. Յուրաքանչյուր ոք հայտնվում է մեր կյանքում հենց այն ժամանակ, երբ մենք հենց նրա բերած դասի կարիքն ունենք…

Կլոր սեղանի շուրջ հավաքված հոգիներն ընտրում էին իրենց հաջորդ դասը:
Տեղից վեր կացավ ամենաուժեղ, ամենահամարձակ հոգին.

-Այս անգամ ես կգնամ Երկիր, որ սովորեմ ներել: Ո՞վ կօգնի ինձ այս հարցում: Հոգիները կարեկցանքով ու նույնիսկ մի քիչ վախեցած խոսեցին.
-Բայց դա ամենաբարդ դասերից է… Դու մի կյանքի ընթացքում կարող է չհասցնես… Դու շատ ես տառապելու… Մեղք ես… Բայց դու կկարողանաս… Մենք քեզ կօգնենք…

Առաջին հոգին ասաց.
-Ես պատրաստ եմ լինել քո կողքին Երկրի վրա: Ես կլինեմ քո ամուսինը, մեր ընտանեկան կյանքում շատ խնդիրներ կլինեն իմ պատճառով և դու կսովորես ներել ինձ:

Երկրորդ հոգին հոգոց հանեց.
-Ես կդառնամ քո ծնողներից մեկը, կունենաս ծանր մանկություն, հետո էլ անընդհատ կխառնվեմ քո կյանքին, կխանգարեմ նոր գործ սկսելիս, մտահղացումներ իրականացնելիս, իսկ դու կսովորես ինձ ներել

Երրորդ հոգին ասաց.
-Ես կդառնամ քո ղեկավարը, քո հանդեպ անարդար կլինեմ, մեծամտորեն քեզ վերևից կնայեմ, որ կարողանաս ներողամտություն ունենալ:

Էլի մի քանի հոգի համաձայնեցին հանդիպել նրա հետ տարբեր ժամանակներում, տարբեր իրավիճակներում: Այսպես յուրաքանչյուր հոգին ընտրեց իր դասը:Միմյանց միջև բաշխեցին դերերը, կազմեցին ապագա կյանքի իրադարձությունների պլանը, երբ, որտեղ, ով, ում, ինչ դաս է տալու, ինչ էսովորեցնելու և իջան Երկիր, մարմիններ ստանալու(ծնվելու):

Բայց, հոգու որակներից ամենանուրբն այն է, որ ծնվելիս հիշողությունը կորցնում է:

Միայն քչերն են գլխի ընկնում, որ շատ իրադարձություններ պատահական չեն, որ յուրաքանչյուր ոք հայտնվում է մեր կյանքում հենց այն ժամանակ, երբ մենք հենց նրա բերած դասի կարիքն ունենք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика