Շների այս հիվանդությունը կարող է վարակիչ լինել նաեւ մարդկանց համար…

Շների այս հիվանդությունը կարող է վարակիչ լինել նաՇների բրուցելյոզը, որով, ինչպես նախկինում համարվում էր, հիվանդանում էին միայն շները, կարող է վարակիչ լինել նաեւ մարդկանց համար:
ԱՄՆ-ի Այովա նահանգում գրանցվել են շներից մարդուն փոխանցվող այս հիվանդության բազմաթիվ դեպքեր:

Այովա նահանգում բազմացնում են փոքր չափերի շների եւ տեղացի անասնաբույժները նրանց շրջանում վտանգավոր հիվանդության նշաններ են գրանցել: Վարակված շները կարանտինում են գտնվում, նրանք ինտենսիվ թեստեր են անցնում:

Մինչ այդ իշխանությունները փորձում են հայտնաբերել եւ բրուցելյոզով վարակված շների տերերին զգուշացնել, որ նրանց վտանգ է սպառնում:

Շների մոտ բրուցելյոզն անպտղություն է առաջացնում, հանկարծակի աբորտներ եւ մեռելածնություններ: Իսկ մարդու մոտ այս հիվանդությունը կարող է տենդ, առատ քրտնարտադրություն, գլխի եւ հոդերի ցավեր, ինչպես նաեւ ընդհանուր թուլություն առաջացնել:

Քանի որ հիվանդությունը հազվադեպ է մարդկանց մոտ հանդիպում, բժիշկները հաճախ սխալվում են ախտորոշման ժամանակ եւ բաց են թողնում հիվանդությունը ժամանակին բուժելու հնարավորությունը: Խորացած բրուցելյոզը մարդու մոտ կարող է քրոնիկ արթրիտ եւ սրտի այտուցվածություն առաջացնել:

Այովա նահանգի անասնաբուժական դեպարտամենտն ընդգծում է, որ շների տերերի համար սպառնալիքը շատ փոքր է, բայց այն գոյություն ունի: Դրան ենթարկվում են շների բոլոր սիրահարները եւ անասնաբույժները, որոնք գործ ունեն արյան, հյուսվածքների եւ ցանկացած հեղուկների հետ, որոնք առաջանում են ընտանի կենդանիների մոտ ծննդաբերության ժամանակ:եւ մարդկանց համար…

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика