«Շտապ պատրաստվեք, գնում ենք հիվանդանոց». Այս պատմությունն անտարբեր չի թողնի ոչ մեկին…

Աննա Սերգեվնան շփոթվեց, նա չհասկացավ, թե բժիշկներն ինչ էին ասում: Առավոտյան վատ զգաց, որովայնը ցավում էր: Ցավն ուժգին էր, հասկացավ, որ ինքնուրույն չի հասնի կլինիկա, որոշեց շտապ օգնություն կանչել: Բժիշկը լսեց բողոքները, հետազոտեց ու ժպիտվ պատվիրեց արագ պատրաստվել, որ տեղափոխեն հիվանդանոց:
Աննա Սերգեեւնան շատ զարմացած էր:

Շտապ օգնության մեքենան մտավ ծննդատան բակ: Ընդունարանի բժիշկը հետազոտեց և ասաց, որ պետք է արագ բարձրանալ ծնարան, որովհետև երեխան արդեն ծնվում է: Կնոջ մոտ հիստերիա սկսվեց:
— Ինչպես եք այդպիսի կատակներ անում: Ինչ ծննդաբերություն, բժիշկ: Ես արդեն մեկ տարի է կլիմաքսի մեջ եմ: Օգնեք ինձ, ես իսկապես չեմ դիմանում ցավին:

Հիմա բժշկի հերթն էր զարմանալու, նա չէր պատկերացնում, որ ապագա մայրը չգիտեր իր հղիության մասին: Դա կարող էր իհարկե բացատրվել նրա ավելորդ քաշով ու երեխաներ չունենալով:

Բայց ժամանակ չկար պարզաբանումների, երեխան արդեն ծնվում էր, ավելորդ խոսելու ժամանակ չկար:Ապշահար կնոջը տեղափոխեցին ծնարան, որտեղ էլ մի քանի րոպե անց ծնվեց մի ամրակազմ տղա, ով բաս ձայնով ճչաց: Մինչ մանկական բժիշկները քննում էին նորածնին, մանկաբարձուհին բժիշկին ինչ-որ բան ասաց, եւ Աննա Սերգեեւնան կրկին ցավ զգաց: Հինգ րոպե անց, եղբորից հետո, մի աղջիկ ծնվեց:

Աննա Սերգեվնան այս ամբողջ ժամանակ մի տեսակ ապշած, պարզապես լուռ հետեւում էր բժշկական անձնակազմի հրահանգներին:Բժիշկները լրջորեն վախենում էին նրա հոգեբանական վիճակի համար, որովհետև դա լուրջ հարց է: Դեռ մի ժամ առաջ նա չէր կասկածում, որ հղի է, իսկ հիմա միանգամից երկու երեխայի մայր է դարձել:

Բայց նրանց վախերը արդարացված չէին: Ծննդաբերելուց կես ժամ անց կինը խնդրեց, որ երեխաններին ցույց տան և լաց եղավ, երբ նրանց բերեցին: Ուրախությունից լաց եղավ:

Այդ պահին սպասասրահում լաց էր լինում նաև նորաթուխ երջանիկ հայրիկը:Կատակ բան չէ: Քսանհինգ տարի երեխա ունենալու ապարդյուն փորձերից հետո, երբ արդեն հաշտվել ես այդ մտքի հետ, մեկ էլ այսպես անսպասելի, միանգամից ունենում ես և´ տղա և´ աղջիկ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика