Ուզո՞ւմ եք թողնել ծխելը, բայց չի՞ ստացվում. ուրեմն անպայման կարդացեք սա…

Մի քանի խորհուրդ այն անձանց համար, ովքեր ցանկանում են մեկընդմիշտ թողնել ծխելը:

-Օրացույցում նշեք այն օրը, երբ որոշել եք թողնել ծխելը: Նշեք նաև դրան հաջորդող 14-րդ օրը: 14 օր անց դուք դադարած կլինեք ծխել:
-Մոտիվացրու ինքդ քեզ: Ցուցակ կազմիր, որը քեզ կհամոզի թողնել ծխելը՝ նվազագույն վնաս առողջությանը, գումարների խնայում:
-Առաջին շաբաթվա ընթացքում, մինչև նոր կենսակերպին սովորելը, կարելի է ծխել: Սակայն այս դեպքում պարտադիր հաշվեք, թե քանի ծխախոտ եք ծխել:

-Փորձեք գտնել մարդկանց, ովքեր կաջակցեն ձեզ:
-Ցանկացած օր քչացրեք ծխախոտի քանակը: Ծխեք վերջին տուփը և այլևս ծխախոտ մի գնեք:
-Առողջ սնունդ կերեք, շատ ջուր խմեք: Այս ամենը ձեր օրգանիզմին կօգնի վերականգնվել և հաղթահարել նիկոտինից կախվածությունը:

-Հանգստացրեք ձեզ այն մտքով, որ տանջանքները շուտով կավարտվեն: Ծխախոտի փոխարեն՝ փորձեք հետաքրքիր այլ տարբերակներ:
-Եթե ցանկանում եք ծխել, ապա այն փոխարինեք խնձորով: Կարող եք որպես այլընտրանք՝ ընտրել կոնֆետները:
— Ձեր հաջողությունների մասին պատմեք ձեր շրջապատին:

-Եթե մի քանի օր շարունակ չեք ծխել, ձեզ որևէ բանով խրախուսեք:
— Եթե ցանկանում եք ծխել, խորը շունչ քաշեք, փակեք աչքերը, ձեռք տվեք ձեր գլխին, ականջներին: Փորձեք հասկանալ, թե ինչու պետք է ծխել, և կհասկանաք, որ դա անելու որևէ իմաստ չկա:
-Հիշեք, թե որքան գումար եք խնայել՝ ծխախոտ չգնելով:

-Հրաժարվեք, երբ ձեզ առաջարկում են ծխել:
— Ֆիզիկական վարժություններ կատարեք, պարեք ռիթմիկ երաժշտության տակ:
— Զբոսնեք մաքուր օդին:

— Անընդհատ պատկերացրեք, թե որքան օգուտ կունենաք, եթե չծխեք:
— Ճաշացանկում ավելացրեք համեմունքներ: Կիտրոնով թեյը ձեզ կարող է օգնել այն ժամանակ, երբ ցանկանում եք ծխել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика