Պահպանեք այս բաղադրատոմսերը․ լավագույն օշարակները՝ հազի դեմ

Հավանաբար ձեզ մոտ ևս պատահել է, երբ հաջորդ օրվա համար կազմել եք բազմաթիվ պլաններ, գործեր նածաձեռնել, իսկ առավոտյան արթնացել եք ու հայտնաբերել, որ ինչ-որ բան այն չէ․ ցավում է կոկորդը, ոտքերը, իսկ մինչ երեկո արդեն լիարժեք հիվանդացած եք լինում։ Հիմնականում հազն ի հայտ է գալիս հենց սկզբում ու անհետանում վերջում։ Դժվար է դրա դեմ պայքարելը։


Առաջարկում ենք լավագույն տնական օշարակները, որոնք կօգնեն շատ արագ ազատվել չոր հազից ու չտանջվել մի քանի օր։

домашний сироп от кашля
Կոկոսի յուղով․ 100մլ մեղր ու 50մլ կիտրոնի հյութ միացրեք ու մանրակրկիտ խառնեք։ Լավ խառնելուց հետո ավելացրեք 2 թ․գ․ կոկոսի յուղ։ Ընդունեք օշարակը օրական 4 անգամ՝ մինչ հազը լիովին կանցնի։ Բացի հազը բուժելուց, այս օշարակը նաև կլավացնի իմունիտետը։

кокосовое масло от кашля


Կոճապղպեղով․ խառնեք 400մլ ջուր և 2 ճ․գ․ մեղր, 1 կիտրոնի հյութ, նաև 2 ճ․գ․ քերած կոճապղպեղ։ Եփեք ստացված զանգվածը մոտ 5 րոպե․ դրա գույնը պիտի թեթևակի մգանա։ Հաջորդ օրվա ընթացքում թրմեք խառնուրդը, իսկ հետո ընդունեք օրական 2 ճ․գ․․ և հազը, և կոկորդի ցավը շուտ կանցնեն։

имбирь от кашля

Ռեհանով․ 10 տերև ռեհան վրա 1 բաժակ ջուր լցրեք։ Եռացրեք 2 րոպե։ Ավելացրեք խառնուրդին 1 թ․գ․ սև աղացած պղպեղ, նաև 2 ճ․գ․ մեղր։ Խառնեք ու խմեք երկու օրը մեկ՝ 2 ճ․գ․։

базилик от кашля

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика