Պատմություն, որը ստիպեց արտասվել բազմաթիվ մարդկանց…

Մենք հանդիպեցինք դեկտեմբերի 31-ին: Ես պատրաստվում էի Ամանորը նշել կնոջս հետ մեր ընկերների տանը: Իմ կյանքը նրան հանդիպելուց առաջ այնքան անիմաստ էր և ավելորդ, որ շատ հաճախ հարցնում էի ինքս ինձ. «Ինչու՞ եմ ապրում»:

Աշխատա՞նք:

Այո, ինձ դուր էր գալիս այն: Ընտանի՞ք:Ես իսկապես ուզում էի երեխաներ ունենալ, բայց ցավոք չունեի:Այժմ հասկանում եմ, որ իմ կյանքի իմաստը նրան հանդիպելն էր: Ես չեմ ուզում նկարագրել նրան: Ավելի շուտ, ես պարզապես չեմ կարող նկարագրել այնպես, որ դուք իսկապես հասկանաք՝ ինչպիսին է նա: Իմ նամակի ամեն մի տառը, ամեն մի տողը լցված է նրա հանդեպ իմ սիրով:

Այսպիսով, դեկտեմբերի 31-ն էր: Ես անմիջապես հասկացա, որ կորած եմ: Եթե նա մենակ գար, ես չէի ամաչի կնոջիցս և մեր հանդիպման առաջին պահին կմոտենայի նրան:

Բայց նա մենակ չէր:

Նրա կողքին իմ ամենամոտ ընկերն էր:Նրանք ծանոթ էին ընամենը երկու շաբաթ. ընկերս շատ հետաքրքիր բաներ էր պատմել նրա մասին: Եվ ահա ես տեսա նրան: Երբ խփեց 12-ը, և հնչեցին կենացները, ես մոտեցա պատուհանին:Իմ շնչից պատուհանին գոլորշի պատեց, և ես գրեցի «Սիրում եմ»: Հեռացա պատուհանից, և գրությունը անհետացավ: Հետո նորից կենացներ, շնորհավորանքներ: Պատուհանին ես մոտեցա մեկ ժամից: Ես փչեցի ապակուն և տեսա «Քոնն եմ» գրությունը: Ոտքերս թուլացան, մի քանի վայրկյանով շունչս կտրվեց:

Սերը այցելում է մեկ անգամ: Մարդը դա միանգամից է հասկանում : Ինչ եղել էր իմ կյանքում այդ օրվանից առաջ՝ անիմաստ ու անհեթեթ էր: Իմ կյանքը սկսվեց հենց այդ Ամանորի գիշերը, երբ նրա աչքերում տեսա նույն զգացմունքը:Հունվարի 2-ին մենք տեղափոխվեցինք հյուրանոց և պլանավորում էինք մեր փոքրիկ անկյունը գնել: Մեզ մոտ սովորություն դարձավ պատուհանին իրար հաղորդագրություններ թողնել: Մենք միասին էինք ուղիղ 2 ամիս:

Հետո ես մահացա:

Հիմա ես այցելում եմ նրան, երբ նա քնած է: Ես նստում եմ նրա կողքին և շնչում եմ նրա բույրը: Ես ցավ եմ ապրում, բայց չեմ կարող արտասվել:Այս վերջին 8 տարիներին նա Ամանորը մենակ է դիմավորում:
Շամպայնի բաժակը ձեռքին՝ նստում է պատուհանի մոտ և արտասվում՝ շարունակելով նամակներ թողնել պատուհանին: Բայց չեմ կարող դրանք կարդալ. իմ շնչից պատուհանը չի քրտնի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика