Պատրաստեք դիետիկ պաղպաղակ.
Բաղադրատոմս
_150 գր ոչ յուղալի կաթնաշոռ
_150 մլ 1% յուղայնությամբ կեֆիր
_130 գր ելակ, բանան կամ մեկ այլ միրգ
_50 մլ. հանքային ջուր
_15 գր. չամիչ
Ինչպես պատրաստել
Դիետիկ պաղպաղակը շատ ավելի հեշտ է պատրաստվում, քան՝ սովորականը։ Միքսերով կամ բլենդերով հարել կեֆիրը և հանքային ջուրը, ավելացնել կաթնաշոռը (ցանկալի է ոչ յուղալի կամ քիչ յուղայնությամբ) և կրկին լավ հարել։
Ստացված զանգվածին ավելացնել մրգերը, խառնել (կամ հարել, եթե ցանկալի է միատարր պաղպաղակ պատրաստել), լցնել ձևավոր ամանների մեջ և դնել սառնախցիկում՝ լիովին սառելու համար։
Նախընտրելի է, որ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ խառնել զանգվածը։
Ի դեպ, այս բաղադրատոմսում կեֆիրի փոխարեն կարելի է նաև օգտագործել ոչ յուղալի և ոչ քաղցր յոգուրտ. այս դեպքում պաղպաղակն ավելի փափուկ և թեթեւ կլինի։
Սակայն Հայաստանում նման յոգուրտ գտնելը, դժբախտաբար, այնքան էլ հեշտ գործ չէ։
Ցանկության դեպքում կարելի է նաև ավելացնել մեկ գդալ կակաո և մի փոքր քաղցրացուցիչ։