Փորձեք սրճարանային վայելքը տնային պայմաններում. այդքան սիրելի «Շոկ-մանժե» -ն միայն մենյուներից չէ հասանելի:
Ահա հեշտ եւ համեղ բաղադրատոմսը:
ԻՆչ է անհրաժեշտ այն պատրաստելու համար.
1.3 հատ ձու,
2.1, 5 ճաշի գդալ շաքարավազ,
3.100 գ շոկոլադ,
4.100 գ կարագ,
5. 1 ճաշի գդալ կոնյակ:
Ինչպես պատրաստել.
Առանձնացնել դեղնուցները սպիտակուցներից: 3 սպիտակուցներն առանձին հարել, այնուհետեւ ավելացնել 1, 5 ճաշի գդալ շաքարավազը և 3 դեղնուցները:
Հալեցնել 100 գ շոկոլադը 100 գ կարագի հետ և ավելացնել հարված մասսային:
Ամբողջին ավելացնել 1-2 ճ/գ կոնյակ և լցնել բաժակների մեջ:
Դնել սառնարանը:
Մատուցելուց առաջ կարող եք «Շոկ -մանժեի» վրա ավելացնել մանրացված ընկույզ: