Սաուդյան Արաբիայում եզակի սարք են ստեղծել, որը միաժամանակ էլեկտրաէներգիա է արտադրում ու ջուրը մաքրում…

Սաուդյան Արաբիայում Աբդալլահ թագավորի անվան Տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները չափազանց օգտակար սարք են ստեղծել:

Այն կարող է միաժամանակ ինչպես էլեկտրաէներգիա արտադրել, այնպես էլ ջուրը մաքրել, հայտնում է Planet Today-ը:Արաբ գիտնականները հայտնում են, որ իրենց մշակումը կօգնի աշխարհում միլիոնավոր մարդկանց: Չէ՞ որ հիմա հնարավոր կլինի բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրել եւ միեւնույն տեխնոլոգիական պրոցեսի ժամանակ մաքրել ջուրը:

Դրա համար կպահանջվի միայն արեւային վահանակ, ինչպես նաեւ ծովի ջուրըՄշակման հիմքում դրված է այն միտքը, որ շատ երկրներում ահռելի քանակությամբ ջուր է ծախսվում էլեկտրականության արտադրության համար:

Սակայն այս պրոցեսի ժամանակ օգտագործված ջուրը մշակված է համարվում: Ուստի արաբ գիտնականները նախագծել են եռաստիճան զտող սարք, որն ամրացրել են էներգիա արդյունահանող վահանակին:

Այս կառուցվածքը հնարավորութուն է տվել գեներացնել ջրի գոլորշին, որը թաղանթով անցնելով, մնում է մյուս կողմում: Այսինքն՝ ըստ էության, էներգիա արտադրելիս տեղի է ունենում ծովի ջրի վերափոխում խմելու ջրի:

Գիտնականները վստահ են, որ 1 քառակուսի մետր մակերեսով իրենց սարքը կարող է մեկ ժամում վերամշակել 1,6 լիտր ջուր: Հիմա մնում է միայն սպասել, թե տեխնոլոգիան երբ կունենա զանգվածային արտադրություն: զտող եւ մաքրող սարք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика